Հայկական կողմը զոհեր չունի. ՊՆ խոսնակ
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այսօր ծավալված գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր չունի»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերը թեժ մարտ է եղել. հրակոծվել են Այգեպար և Մովսես գյուղերը. հակառակորդը հետ է շպրտվել: Ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր: