Elbit Hermes 900 մեկ ԱԹՍ-ի արժեքը հասնում է մինչև $30 մլն-ի. հայտնի ամենաթանկ գինն անօդաչուների համար վճարել է Շվեյցարիան՝ մոտ $42 մլն
ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես են հայկական բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցում ադրբեջանական բանակի գերթանկարժեք Elbit Hermes 900 անօդաչու թռչող սարքը։
Hermes-900 հետախուզական ԱԹՍ-ն իսրայելական Elbit Systems ընկերության արտադրանք է։
Razm.info-ն գրում է, որ սա այս տիպի անօդաչու թռչող սարքի` աշխարհում առաջին հայտնի խոցումն է: Կայքի հաշվարկով՝ մեկ սարքի արժեքը հասնում է մինչև $30 մլն-ի։