Պատրաստ ենք օր առաջ գալ Հայաստան, մեր եղբայրների կողքին կանգնելու. Armenian Word Association
Հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, Armenian Word Association-ը հայտնում է իր աջակցությունը ՀՀ Զինված Ուժերին և տեղեկացնում, որ ցանկացած պահի, անհրաժեշտության դեպքում, նրանց կողքին կլինեն:
«Մեր բանակը միասնական է, ժողովուրդը մի բանակ է։ Հայրենի հողը պաշտպանելու համար մեր ժողովուրդը միշտ պատրաստ է համախմբվելու: Անհրաժեշտության դեպքում մենք կամավորների ջոկատ կկազմենք և Մոսկվայից օր առաջ կգանք Հայաստան՝ մեր եղբայրների կողքին լինելու»,- ասված է հայտարարության մեջ:
