ՀԱՊԿ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում
ՀԱՊԿ-ն իր անհանգստությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող լարվածության կապակցությամբ և կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Հայտարարության մեջ մասնավորապես նշված է․«ՀԱՊԿ քարտուղարությունում անհանգստություն են հայտնում հուլիսի 12-ին Հայ-ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների բախման հետևանքով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առաջացած իրավիճակի լարվածության կապակցությամբ, որի ընթացքում օգտագործվել է նաև ծանր սպառազինություն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ»։
Ընդգծենք, որ ՀԱՊԿ-ն կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում։