Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է գեներալ-մայորի մահը. Razm.Info
Քիչ առաջ ադրբեջանցի ընդդիմադիր հայտնի լրագրող-բլոգերներից մեկը գրել էր, թե սպանվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը: Հրապարակումից քիչ անց հեռացրել էր գրառումը:
ՊՆ֊ից փորձել էին պարզել, թե որքանով է ճիշտ գեներալի մահվան մասին տեղեկությունը։
Ըստ Ռազմինֆոյի դիտարկումների՝ Հուլիսի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերեմ Վելիևը լրագրողների հետ զրույցում հաստատել է Ադրբեջանի ԶՈւ գոներալ-մայոր Փոլադ Հաշիմովի (Polad Həşimov) սպանության մասին լուրը:
Նա հայտնել է, որ Հաշիմովը սպանվել է այսօր կեսօրին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական սոցկայքերում տեղեկություններ էին տարածվել գեներալ-մայորի և մեկ այլ գնդապետ Իլգար Միրզեևի սպանության մասին: Ըստ Ռազմինֆոյի դիտարկումների՝ Փոլադ Հաշիմովը 3-րդ կորպուսի շտաբի պետն էր, իսկ Իլգար Միրզեևը` նույն կորպուսի հրետանու պետը: