Կրակոցներ Բրուքլինում․ կան վիրավորներ
Անհայտ անձը Բրուքլինում կրակ է բացել ավտոմեքենայի միջից, ինչի հետևանքով 5 մարդն վիրավորվել է։ Այս մասին տեղեկանում ենք NBC New York հեռուստաընկերությունից։
Նշվում է, որ երեկ երեկոյան անհայտ անձը ընթանալիս է եղել մեքենայով և կրակ է բացել փողոցում մարդկանց վրա։
Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են։Ոստիկանությունը փնտրում է հանցագործին։