Գիշերը դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը կրակով կասեցվել է. ՊՆ խոսնակ
«Գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից վարված կրակով կասեցվել է։ Այժմ սահմանին հարաբերական անդորր է»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը և հավելել, որ կհրապարակվի նաև հետաքրքիր տեսանյութ: