ՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
«12 ժամում ուկրաինական 210 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել»․ Ռուսաստանի պաշտպանության նախարարություն
ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում ԶՊՄԿ–ն է
Վազող տողեր

ԲՀԿ, ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային գնահատականը՝ իշխանությունների գործողությունների մասին

ԲՀԿ, ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունները համատեղ աշխատանքային խմբի գնահատականն են հրապարակել կորոնավիրուսի համավարակին հակազդելու` իշխանության գործողությունների վերաբերյալ:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. «2019թ. վերջից նոր կորոնավիրուսի վարակի վտանգավորության մասին ահազանգեցին մի շարք պետություններ և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, սակայն ՀՀ կառավարությունն ի սկզբանե արհամարհեց դրանք՝ ցուցաբերելով հանցավոր անփութություն։

Համավարակի տարածումը կանխելու նպատակով հակահամաճարակային անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը շարունակում էր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի բազմամարդ քարոզարշավը և անտեսում այդ վտանգավոր ձեռնարկը դադարեցնելու` սթափության կոչերը նույնիսկ այն ժամանակ, երբ պաշտոնապես հայտարարվեց մեզանում վարակի առաջին դեպքի մասին:

Մարտի 12-ին Հայաստանում գրանցվեց վարակի առաջին օջախը։ Մարտի 13-ին հայտնի դարձավ, որ այդ օրը կայացած հանրահավաքի մասնակիցներից մեկը նույնպես վարակակիր է։

Ըստ էության, համավարակի իրական տարածումն ավելի շուտ էր սկսվել, քան այն հայտնաբերվեց։ Ակնառու էր, որ համավարակի տարածման նախնական փուլում սահմանային անցակետերում առավել մեծ խմբաքանակներով թեստավորումներ պետք է կազմակերպվեին` որպես կանխարգելիչ կարևորագույն միջոցառում: Անբացատրելի կերպով համավարակի դեմ պայքարի գործընթացը կենտրոնացվեց Երևանում՝ անտարբերության մատնելով մարզերում անհրաժեշտ կանխարգելիչ գործողությունները: Իշխանության այս, ինչպես նաև այլ գործողություններում ուշացած ու հանցավոր բացթողումները անդառնալիորեն կանխորոշեցին համավարակի դեմ պայքարի ձախողումը:

Մարտի 16-ին կառավարությունը հայտարարեց արտակարգ դրություն, ստեղծեց պարետատուն: Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը դիրքավորվեց գործադիրին սպասարկողի դերում։ Բազմաթիվ կուսակցություններ, քաղաքական գործիչներ, մասնագետներ, հանրային տարբեր խմբեր, կարևորելով ուժերի համատեղմամբ, արտակարգ դրության միջոցով համավարակի տարածումը կանխելու հրամայականը, հանդես եկան հակաճգնաժամային կառավարման, համահայկական ներուժի համախմբման հորդորներով և ծրագրային առաջարկություններով։ Իշխանության արձագանքը եղավ անտեսումն ու մերժողականությունը, ակնհայտ սխալները քննադատողները պիտակավորվեցին որպես խուճապ տարածողներ՝ այսպիսով խորացնելով երկրում ահագնացած անհանդուրժողականության մթնոլորտն ու ներազգային պառակտումը։

Կոպիտ սխալ էր համավարակի մասին լրատվության նկատմամբ կոշտ գրաքննության սահմանումը։ Դրանով իշխանությունը մարդկանց զրկեց ոչ միայն գիտակցված վարքագիծ դրսևորելու անհատական պատասխանատվությունից, այլև տարբեր կարծիքներ լսելու, աշխարհում համավարակի տարածման ծավալների ու զանգվածային մահացությունների մասին լուրեր ստանալու իրավունքից։

Աղետը ընդհանուր ուժերով դիմագրավելու և հասարակական համերաշխություն հաստատելու ճանապարհով մարդկանց ներգրավելու փոխարեն` պետական հստակ ռազմավարություն չունեցող կառավարությունը, ինչպես նաև պարետատունը և դրա գործերին պատեհ-անպատեհ միջամտող գործադիրի ղեկավարը ծանր հարված հասցրին վտանգի հասարակական համարժեք ընկալումներին։ Փոխարենը որդեգրվեց էժանագին պոպուլիզմը:

Շահարկելով արտակարգ դրության իրավական ռեժիմի հնարավորությունները՝ նեղ խմբային նպատակներ հետապնդող իշխանությունն ապօրինաբար փոխեց Սահմանադրությունը, զավթեց սահմանադրական դատարանը, յուրացրեց իշխանությունը: Շարունակաբար առաջ են մղվում օտարածին և ապազգային օրակարգեր, սոցիալ-տնտեսական աղետի շեմին բարձրացվում է գույքահարկը։

Իշխանության հակասահմանադրական վարքագիծը լիովին իմաստազրկել է արտակարգ դրության իրավական ռեժիմի էությունը: Այն գործողությունները, որոնք պարունակում են հանրային առողջության պահպանման տարրեր, դիցուք՝ սանիտարահամաճարակային կանոնները, դրանցով պայմանավորված` քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ողջամիտ սահմանափակումները կարող են իրականացվել առանց արտակարգ դրության: Արտակարգ դրության իրավական ռեժիմի գործարկումը ենթադրում է այնպիսի կոշտ միջոցառումներ, որոնց գործադրումը թելադրված է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգն արագորեն չեզոքացնելու հրամայականով: Մինչդեռ արդեն 120 օր ձգվող արտակարգ դրությունը ոչ միայն չի ծառայում իր նպատակին, այլև դրանով նախատեսված և պարբերաբար վերանայվող միջոցառումները անլրջացնում են այդ ինստիտուտը, անհամաչափորեն սահմանափակում մարդկային իրավունքները՝ առանց էականորեն նպաստելու համավարակի հաղթահարմանը։ Դրա վկայությունն է այն փաստը, որ 1 միլիոն բնակչի հաշվով Հայաստանը տարածաշրջանում համավարակի դիմագրավման արդյունքներով վատթարագույն վիճակում է: Աշխարհի միջին ցուցանիշները, այսօրվա դրությամբ, Հայաստանը բացասական առումով գերազանցում է` հիվանդացության ցուցանիշով շուրջ 7 անգամ, մահվան ցուցանիշով՝ շուրջ 2,5 անգամ:

Կառավարությունը և նրան ենթարկվող Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը անկարող գտնվեցին վարելու տնտեսական անկումը մեղմացնող և սոցիալական աջակցության հավասարակշիռ քաղաքականություն: Ցավալիորեն սպասվում է երկրի տնտեսության խոր անկում, գործազրկության հսկայական աճ և սոցիալական աղետ:

Չնայած ականջահաճո թվերին՝ սոցիալական աջակցության ծրագրերը չեն ներառում իրական կարիքավորների ողջ շրջանակը, հրապարակ են բերվում տնտեսական ակտիվության խթանման անտրամաբանական ծրագրեր, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողներին բանկային աջակցության անպիտան գործիքներ, անորոշ է պարենային անվտանգության և ռազմավարական նշանակության պետական պահուստի համալրումը, գործարարությանը աջակցելու փոխարեն ֆինանսավորվում են բանկերը, որով կառավարությունը խուսափում է տնտեսական ծրագրի իրականացման ռիսկերից՝ բիզնեսի աջակցության ծրագրերը սահմանափակելով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ։ Հակաճգնաժամային փաթեթների կիսատության ու ցածր հասցեականության հետևանքով փոշիացվել են շուրջ 120 մլն դոլար բյուջետային միջոցներ, առնվազն 300 մլն դոլարով ավելացել է պետական պարտքը: Այս պայմաններում Հայաստանին տրամադրված միջազգային սուբսիդիաները, 150 մլն դոլար միջազգային օգնությունը, կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված հիմնադրամի ֆինանսական մուտքերի անբավարար թափանցիկությունն ու ծախսերի հաշվետվողականության բացակայությունը լիակատար անորոշություն և կոռուպցիոն հսկայական ռիսկեր են պարունակում: Կառավարության չմտածված և անհավասարակշիռ քայլերի հետևանքները խիստ ծանր են անդրադառնում ժողովրդի կենսամակարդակի վրա, իսկ այդ տագնապները ցրելու` վարչապետի պոպուլիստական հայտարարությունները, որոնք ավելի ու ավելի շատ մարդիկ համարում են պարզ սուտ, նպատակ ունեն քողարկելու իր վարկանիշի անկումը:

Պատահական չէ, որ ստեղծված վիճակից ելքը քաղաքացիները համարում են արտակարգ դրությունով թելադրված սահմանափակումների զանգվածային խախտումները: Համավարակի կանխման հիմնական պատասխանատու հայտարարելով անհատ քաղաքացուն՝ իշխանությունը խոստովանում է ճգնաժամային կառավարման իր անզորությունը, որը դրսևորվեց նաև դժվար պահերին Սփյուռքի բարեսիրական նախաձեռնություններին արձագանքելու, դրանք կյանքի կոչող աշխատանքները համակարգելու անկարողությամբ:

Ամփոփելով վերը ասվածը՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների համատեղ աշխատանքային խումբը եզրակացնում է, որ համավարակի տարածման ամբողջ ընթացքում իշխանությունն անտեսել է ահագնացող մարտահրավերները, հաճախ ստեղծել նոր սպառնալիքներ, ինքնադրսևորվել իբրև քաղաքականապես անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ խմբակ, առաջնորդվել սոսկ անձնական և նեղ քաղաքական շահախնդրությամբ։ Արտակարգ դրության իրավական ռեժիմի արդյունքները համահունչ չեն այն հայտարարելու նպատակադրումներին։ Այդ ձախողման պատասխանատվությունը համապարտությամբ կրում են գործադիր իշխանությունը և խորհրդարանի իշխանական մեծամասնությունը։ ԱԺ ընդդիմադիր ուժերի կողմից պահանջող ստեղծվելիք քննիչ հանձնաժողովը, ինչպես և իրավապահներին ներկայացված առերևույթ քրեական հանցագործությունների մասին հաղորդման անաչառ քննությունը անուն առ անուն կպարզեն համավարակի տարածման և հարյուրավոր մահերի պատասխանատուներին։

Համավարակին հակազդելու իշխանությունների գորոծողությունները գնահատելով ձախողված՝ անընդունելի ենք համարում արտակարգ դրության իրավական ռեժիմի հերթական երկարացումը, քանի որ այն պահպանվում է մարդկանց իրավունքները և քաղաքացիական ու քաղաքական ազատությունները սահմանափակելու, ժողովրդական դժգոհության ձայնը խլացնելու նպատակներով։ Համավարակին արդյունավետորեն հակազդելու միջոցառումներն անհրաժեշտ է մշակել և գործադրել օրինականության, ողջամտության և նպատակայնության սկզբունքներով՝ բացառելով մարդկանց և իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների ինքնանպատակ, անհամաչափ և անարդյունավետ սահմանափակումները:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ.

Անհապաղ դադարեցնել սահմանադրական ինստիտուտների կազմալուծման հակապետական ընթացքը:

Վերջ տալ ազգային արժեքներին, ինքնությանը և հանրային դիմադրողականությանը սպառնացող օտարածին օրակարգերի սպասարկմանը միտված գործողություններին:

Վերանայել և չեղարկել համավարակին հակազդելու պատրվակով ոչ իրավաչափ հարկադրանքի միջոցների կիրառումը, այդ թվում՝ վարչական տուգանքները»։