Գլխավոր դատախազի տեղակալն ազատվել է աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն
Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այս մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Նա հավելեց, որ դատախազի տեղակալը դիմումը ներկայացրել է կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: