Մարիո Բալոտելլին գիրացել է և դարձել 100 կիլոգրամ
Իտալական «Բրեշիան» իր պաշտոնական կայքէջում փոփոխություններ է արել ֆուտբոլիստների անձնական տվյալների մասով։ Կայքում նշված է, որ թիմի հարձակվող Մարիո Բալոտելլին այս պահին 99,8 կիլոգրամ է։
29-ամյա ֆուտբոլիստը 8 կիլոգրամ ավելորդ քաշ ունի։ Այս մրցաշրջանում Բալոտելիի ու ակումբի միջև շատ կոնֆլիկտներ եղան։
Իտալիայի առաջնությունում Մարիոն մասնակցել է 19 հանդիպման և դարձել 5 գոլի հեղինակ։