Ճապոնիան ԱՄՆ-ից գնել է 23 միլիարդ դոլարի F-35 կործանիչ
ԱՄՆ-ն Ճապոնիա կուղարկի 105 հատ F-35 կործանիչ։ Գործարքը կազմել է 23 միլիարդ դոլար։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Ճապոնիան անձամբ է այդ գործարքի առաջարկով դիմել ԱՄՆ-ին։ Այսկերպ F-35-երը կփոխարինեն F-4Phantom-ներին։
Ընդգծենք, որ վերջին շրջանում ԱՄՆ-ն և Ճապոնիան միմյանց միջև հաստատել են առևտրային շատ ավելի խորը հարաբերություններ։