Հոնկոնգում նորից կփակվեն դպրոցները
Հոնկոնգում կորոնավիրուսով պայմանավորված նորից փակվում են դպրոցներն ու կրթական կենտրոնները։
Այս մասին տեղեկանում ենք South China Morning Post-ից։
Իշխանություններն այդ որոշումը կայացրել են այն բանից հետո, ինչ գրանցվել է վարակի 30 նոր դեպք։
Ընդհանուր առմամբ Հոնկոնգում գրանցվել է վարակի 1365 դեպք, որից 1176-ն առողջացել են։ Մահացել է 7 մարդ։