Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցեց 12 միլիոնը
Կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման պահից ի վեր աշխարհում վարակակիրների թիվը հասել է 12 միլիոնի։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։ Առողջացածների թիվը կազմում է 6,5 միլիոնի, իսկ մահացածներինը՝ 548 հազարի։
Հիշեցնենք, որ մահացու վիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին՝ Չինաստանոի Ուհան նահանգում։