Քրեական պատասխանատվությու՞ն, գլուխները քարով կտան. ոչ մեկի մտքով չանչնի, որ ստիպողաբար կվակցինացնեն․ Արմեն Գրիգորյան. ANN (վիդեո)
1994 թվականի «Ուրախների և հնարամիտների» լիգայի չեմպիոն Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ՈՒՀԱ ակումբի անդամ, բժիշկ Արմեն Գրիգորյանը «Անդրադարձի» եթերում խոսում է կորոնավիրուսի համավարակի դեմ տարվող պայքարին ու պատասխանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե «մենք ի՞նչն ենք սխալ արել»։ Նրա խոսքով՝ ֆորմալ առումով միգուցեև ինչ-որ ճիշտ քայլեր եղել են,բայց ուշացած։«Բժշկության մեջ ինչպե՞ս է, երբ պետք է վիրահատես, նշանակում ես «Ասպիրին», երբ դա պետք է վաղուց անեիր։ Նման դեպքերում ի՞նչ է լինում․ հիվանդը մահանում է»,-ասում է Արմեն Գրիգորյանը։ Նա ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ համակարգի մահճակալային ֆոնդը կիսադատարկ լինելու պարագայում ստացիոնար և վերակենդանացման բաժանմունքներում հիվանդներին չեն հերիքում մահճակալները և ինչի հետևանքով սկսել են մահանալ նաև նրանք, որոնց հնարավոր էր փրկել։
Մանրամասները՝ տեսանյութում։