Մադրիդի «Ռեալը» նորից ցանկանում է ձեռք բերել Պոլ Պոգբային
Իսպանական «Ռեալը» այս ամռանը ցանկանում է թիմ հրավիրել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային։
Ակումբն ամեն ինչ կանի, որպեսզի ֆրանսիացուն բերի Իսպանիա։ Պոգբայի տրանսֆերի համար իսպանական ակումբը կպայքարի «Յուվենտուսի» հետ։ Ըստ որոշ տեղեկութունների այս ամռանը Պոգբան միանշանակ կլքի անգլիական ակումը։
Ընդգծենք, որ ֆրանսիացու պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի ամռանը։