Վրաստանն օգոստոսից վերսկսում է չվերթները 5 երկրի հետ
Վրաստանն օգոստոսին կվերսկսի չվերթները աշխարհի 5 երկրների հետ։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Այդ երկրներն են՝ Գերմանիան, Ֆրանսիան, Լիտվան, Լատվիան և Էստոնիան։
Առաջին չվերթը կկայանա օգոստոսին՝ Մյունխեն-Թբիլիսի-Մյունխեն ուղղությամբ։