Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 5 նոր դեպք
Վրաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 5 նոր դեպք։ Այսպիսով վարակակիրների ընդհանուր թիվը հասավ 963-ի։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Այս պահին բուժում է ստանում 202 մարդ։Մոտ 4000 հոգի մեկուսացված է։
Ընդգծենք, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Վրաստանը համարվում է աշխարհի ամենահաջողակ պայքար մղած երկրներից մեկը։