Սերբիայում ցուցարարներին հաջողվել է ներխուժել երկրի խորհրդարանի շենք
Բելգրադի փողոցներում գիշերը տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Քաղաքի բնակիչները փողոց են դուրս եկել այն բանից հետո, ինչ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ մտադիր են նոր սահմանափակումներ կիրառել կորոնավիրուսի դեմ պայքարում։
Ցուցարարներ հարձակվել են ոստիկանների ուղղությամբ, որից հետո մի քանի ցուցարարների հաջողվել է ներս մտնել երկրի խորհրդարանի շենք։ Ի պատասխան դրա ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ։ Խորհրդարանի շենք ներխուժած ցուցարարները ձերբակալվել են։