Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր ապագայի մասին
Շվեդ ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր ապագայի մասին։ Այս մասին տեղեկանում ենք Football Italia-ից։
Նա մասնավորապես նշել է․ «Կմնա՞մ ես «Միլանում» թե՞ոչ․ կտեսնենք-կտեսնենք։Դեռ մեկ ամիս կա վայելելու այս պահը, սակայն հիմա տեղի է ունենում ինչ-որ տարօրինակ բան և մենք չենք կառավարում նրան։ Ես չգիտեմ, տեսե՞լ են ինձ երկրպագուներն իրականում վերջին անգամ»։
Ընդգծենք, որ Իբրահիմովիչն իր հարազատ ակումբ վերադարձավ ձմռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։