Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. ՍասունյանՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըTRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար. ՓաշինյանՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում մինչև ժամը 18:00-ը գազ չի լինիԵրևանում այսօր ջերմաստիճանը կհասնի մինչև +34-իԱնձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում. «Հրապարակ»Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». Շարմազանով
Վազող տողեր

Նիկոլ Փաշինյանն ունի այնքան բարձր վարկանիշ, որքան Սերժ Սարգսյանը՝ մերժվելուց օրեր առաջ

Gallup International Association Հայաստանում լիիրավ անդամ MPG ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է սոցիոլոգիական հարցումների արդյունքները:

Նավասադյանը հաճախակի է դրանք ներկայացնում ու հետաքրքրական է, որ նույն 2018 թվականի ապրիլ ամսին նույն անձնավորությունը ներկայացրեց իր հերթական սոցհարցման ամփոփումն, ըստ որի, 2018-ին Սերժ Սարգսյանն ուներ բավականին բարձր վարկանիշ:

2018-ի ապրիլի 5-ին Հայաստանում անցկացված սոցհարցման արդյունքներով՝ ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին այդ պաշտոնում ցանկացել էին տեսնել հարցվածների գերակշիռ մասը:

Հարց է առաջանում՝ որքանով էր վստահելի այս ընկերության կողմից հրապարակված սոցհարցումը, երբ ընդամենը հարցման հրապարակումից օրեր անց Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց՝ հրապարակում հավաքաված բազմության պահանջով:

Խոսքը հարցման անցկացումից հաշված օրերի մասին է: Այսօր այդ նույն կազմակերպությունը հրապարակել է սոցոլոգիական հարցման տվյալներ:

Հարցումն անցկացվել է հունիսի 10-27-ն ընկած ժամանակաշրջանում, եղել է հեռախոսային և դրան մասնակցել է 1200 քաղաքացի:

ՀՀ վարչապետի գործունեությանը՝ ըստ արդյուքների հավանություն տալիս է,  հարցվածների 85 տոկոսը և չի տալիս՝12 տոկոսը։ Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի պատվիրած հարցման արդյունքին, եթե անգամ փորձենք հավատալ, ապա Փաշինյանը շարունակում է ունենալ այնպիսի բարձր վարկանիշ, ինչպիսին ուներ հեղափոխության օրերին:

Ստացվում է՝ տնտեսական ճգնաժամը, ներդրումների բացակայությունը, կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում Հայաստանի արձանագրած հակառեկորդային ցուցանիշը, ամեն օր տասնյակ մահերը և այլն հասարակության մոտ բացասական վերաբերմունք չեն ձևավորել և մարդիկ գոհ և երջանիկ են: 

Ստացվում է՝ փակված տասնյակ հազարավոր աշխատատեղերը ու դրա հետևանքով հացին կակա ասելը հասարակության վրա ազդեցություն չի գործել, մարդիկ շարունակում են գոհ լինել Նիկոլ Փաշինյանի կառավարությունից:

Հարցման նման արդյունք հրապարակելն աղքատացման եզրին հայտնված երկրում մեղմ ասած ծիծաղելի է, իսկ ավելի լուրջ՝ պատվիրված լինելու վառ ապացույց:

Պարադոքսը կայանում է սակայն նրանում, որ պատվերի դեպքում, այս սոցիոլոգիական հարցման տվյալով Փաշինյանն ունի այնքան բարձր վարկանիշ, որքան ուներ Սերժ Սարգսյանը հրաժարականից մի քանի օր առաջ: Հավատալ արդյունքներին, թե ոչ՝ թողնում ենք մեր ընթերցողներին:

NewsPress.am