ՌԴ Պաշտպանության նախարարությունը ապացուցել է Թուրքիայի և ԻՊ-ի համագործակցությունը (տեսանյութ)
ՌԴ պաշտպանության նախարարությունը լուսանկարներ է հրապարակել, որոնցում, երևում է , թե ինչպես են Սիրիայից վառելիքով բեռնավորված բեռնատարները տեղափոխվում Թուրքիայի տարածք:
Գերատեսչությունում նշել են, որ «А» քառակուսու մեջ թուրքական կողմում երևում է 240 վառելիքի բեռնատարների և մեծ բեռնատար մեքենաների առկայություն: «B» քառակուսու մեջ սիրիական տարածքում՝ 46 վառելիքով լի բեռնատար և ֆուրգոն, որոնք սպասում են սահմանն անցնելուն:
Նախարարությունը նշել է, որ վառելիքով լի բեռնատարների մի մասը քողարկվում է որպես ֆուրգոն: