Սահմանադրությունը գրվել է մարդկանց հպատակ դարձնելու համար. Հրանուշ Խառատյան
«Այս սահմանադրությունը գրվել է այն մարդկանց համար, ովքեր ի սկզբանե վստահ են, որ իրենք են թելադրողները։ Բացարձակ եւ անբարոյական սուտ է, որ շուկայական տնտեսությունը սոցիալական անարդարություն է նշանակում», -Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։
Ըստ նրա` այս սահմանդարությանը «այո» ասել նշանակում է լինել իշխանության հպատակ. «Պետությունը պիտի կատարի ընտրողների պատվերը։ Իսկ մենք պատվիրել ենք, որ պետությունը կարգավորի շուկան։ Իսկ պետությունը մեր հարկերով բոլորին դարձրեց ֆինանսական շուկայի ստրուկը։ Եւ մենք այժմ սահմանադրությամբ ուզում ենք վավերացնել այս իրողությունը։ Սա՞ ենք ուզում»։
Հանրահավքի մասնակիցները արձագանքեցին` ոչ:
Ազգագրագետի կարծիքով ՝ նոր նախագիծը ավելացնում է իշխանության իրավասությունները, իսկ պարտավորությունները գցել են հասարակության վրա: