Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիային
Վազող տողեր

Ո՞ւմ է ապուշի տեղ դնում ՀՀ վարչապետը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ՀՀ հպարտ քաղաքացին դարձել է գործիք՝ իր առջև դրված բոլոր խնդիրերը լուծելու համար։ Եթե երկու տարի առաջ այդ քաղաքացին, որպես միջոց օգտագործվեց իշխանությունը զավթելու համար, հետո դարձավ գործիք Ազգային ժողովը պաշարելու համար, այնուհետև՝ զավթման ընթացքը շարունակվեց Սահմանադրական դատարանում, հիմա քաղաքացին դարձել է գործիք՝ բիզնեսմեններին աջակցելու համար։

Ստացվում է, որ եթե մի ամիս առաջ հայտարարվում էր, որ քաղաքացիները կարող են կորոնավիրուսի դեմ պայքարելու համար ինքնաշեն դիմակներ կրել ու խնայել գումար՝ առանց այն էլ այս սոցիալ-տնտեսական ծանր վիճակում, հիմա դա էլ չի կարելի անել։

Քաղաքացիները պետք է այդ դիմակները առնեն, քաղաքացիները պետք է օգտագործեն բացառապես գործարանային արտադրության դիմակներ։ Լսում ես կառավարության նիստն ու մտածում՝ լավ, ո՞ւմ է ապուշի տեղ դնում ՀՀ վարչապետը։

Ստացվում է՝ Հայաստանում բիզնեսմենները սկսել են դիմակներ արտադրել, դրան զուգահեռ էլ ներկրել են, ու հիմա ապրանքը շատացել է, կարող է չծախվել, մնալ ու վարչապետին այլ բան չի մնում, քան պահանջել քաղաքացիներից կրել միայն գործարանային արտադրության դիմակներ։

«Մենք եկանք այն համոզման, որ դիմակները պետք է դարձնել պարտադիր։ Հասկանալով գների բարձր լինելը՝ ասացինք, որ ովքեր հնարավորություններ ունեն, կարող են օգտագործել գործարանային արտադրության դիմակներ, իսկ ովքեր հնարավորություններ չունեն, կարող են օգտագործել տան պայմաներում կարված դիմակներ։ Հիմա մենք ունենք դիմակների գնանկում և պրոֆիցիտ։ Կարող ենք անցնել երրորդ փուլին՝ քաղաքացիներին կոչ անել, որպեսզի կրեն բացառապես գործարանային արտադրության դիմակներ»,- կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետը։

Գուցե նա գործարանային արտադրության դիմակներ ասելով հասկացել է միայն «Տավուշ տեքստիլի» արտադրանքը, գուցե՝ այլ արտադրողներինը, հստակ չէ, բայց այսպես խոսել քաղաքացու հետ ու նրան պարտադրել գնել միան գործարանային արտադրության դիմակ, նույնն է, որ ասես՝ վարչապետը զբաղված է դիմակների արտադրության և իրացման մարկետինգով։

Ի՞նչ գործ ունի վարչապետը, որ սպառողին ասի՝ ինչ ապրանք պետք է նա սպառի՝ գործարանային, թե ինքնաշեն։ Խնդիր է դրված կրել դիմակ՝ քաղաքացին կրում է, իսկ թե դա որտեղ է արտադրվել, վարչապետին առհասարակ չպետք է հետաքրքրեր, իսկ եթե հետաքրքում է, ավելին՝ նա կառավարության նիստն օգտագործում է գործարանային արտադրության դիմակների գովազդ անելու համար, թույլ է տալիս մտածելու, որ այդ գովազդը հենց այնպես չի արվում։

NEWSPRESS.am