««Մահ ռեժիմին» կարգախոսով տանում են արկածախնդրության». Խոսրով Հարությունյան (տեսանյութ)
«Ես չեմ պատկերացնում «մահ ռեժիմին» կարգախոսով ոնց կարելի է գնալ խաղաղ ճանապարհով իշխանափոխության, կամ քաղաքաքացիական անհնազանդություն ասելով, հանրային կյանքը ալեկոծելով գնալ իշխանափոխության»,-newspress.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատագամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը: Ըստ նրա` «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նախնական հայտարարությունները և այժմ կիրառվող գործիքակազմը իրար չեն համապատասխանում: Խոսրով Հարությունյանի համար ակնհայտն այն, որ հասարակության հերթական անգամ տանում են արկածխնդրության:
«Փաստացիորեն խոսքը գնում է հեղաշրջում կազմակերպելու մասին, իրենք բաց տեքստով էլ ասում են »,-շեշտեց պատգամավորը:
Ինչ վերբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի ՀՀԿ գրասենյակի դիմաց սպիտակ վարդեր թողնելու փորձերին, ապա ըստ Խ.Հարությունյանի` սպիտակ վարդերի մեջ լիրիկա կա:
«Գունավոր հեղափոխություն, վարդերի հեղափոխություն, տյուլպանների հեղափոխություն, դրանք հեղափոխություններ չեն, որովհետև հեղափոխությունն իր կլասիկ իմաստով գաղափարական այլախոհության դրսևորում է»,-նկատեց պատգամավորը:
Նրա կարծիքով այն թեզը, որը փորձում էին կազմակերպիչները զարգացնել, քաղաքացիական անհնազանդության ճանապարհով կասեցնել սահմանադրական բարեփոխումների ընթացքը տեղին չէ, քանի որ կա ավելի բանական ճանապարհ և եթե կազմակերպիչներն այդչափ ազդեցիկ են, հանրային ազդեցություն ունեն, ամենատրամաբանական ճանապարհն է, կարող էին հորդորել գնալ հանրաքվեի և պահովել սահմանադրական փոփխությունները կասեցնու համար անհարժեշտ քանակի «ոչ»:
Մանրամասները` տեսանյութում