Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. ՍասունյանՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըTRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար. ՓաշինյանՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում մինչև ժամը 18:00-ը գազ չի լինիԵրևանում այսօր ջերմաստիճանը կհասնի մինչև +34-իԱնձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում. «Հրապարակ»Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». Շարմազանով
Քաղաքականություն

Առաջարկում եմ տուգանք սահմանել նաեւ դիմակի գույնի, ռազմերի եւ արտադրող երկրի համար․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նամակ քաղաքացուն, ով իմ համար Պողոս չի

Ես չեմ անվանելու ձեզ Պողոս, որովհետև դուք իմ համար Պողոս չեք։ Չնայած ձեր մեջ կան շերտեր, որոնց հետ ես մշտական կռիվ ունեմ ու հրաժարվում եմ հասկանալ նրանց իռացիոնալ ու քրոնիկ ատելության դինամիկան։

Ես ձեզ չեմ անվանելու Պողոս, բայց ես հրաժարվում եմ հասկանալ այն մտավորականներին, ովքեր հազար տակ շպագատ են իջնում բոլոր իշխանությունների առաջ ու ընդվզման պստլիկ ճիչիկներ են հայտնում միայն այն ժամանակ, երբ գույքահարկի թեման մտնում է ուղիղ իրենց հայաթ։

Ես ձեզ Պողոս չեմ անվանելու, չնայած ես ֆիզիկական նողկանք եմ զգում այն, այսպես կոչված, մտավորականության աջաբսանդալից, ովքեր տարբեր սրճարաններում իմ ներկայությամբ Չե Գեվարա են դառնում ու բոլոր հնարավոր ռակուրսներով թաղում իշխանությանը, բայց կես ժամ անց որեւէ կայքի հարցազրույց են տալիս ու ասում են՝ «respect սահմանադրական կարգի տապալմանը կողմ քվեարկած պատգամավորներին»։
Ի դեպ, բոլոր նման չեգեվարաներին դեզինֆեկցիա եմ արել էջիցս։

Քաղաքացու հետ զրույցս այլ բանի մասին է՝ կորոնավիրուսի, որը դարձել է այլեւս գրեթե յուրաքանչյուր ընտանիքի դժբախտությունը։ Ինչո՞ւ Հայաստանը դարձավ աշխարհում կորոնավիրուսի դժոխքներից մեկը, ու բոլորս ենք հասկանում, որ այլեւս ոչ մի լոքդաուն, ոչ մի դիմակ, ոչ մի ալկոգել ու սոցիալական հեռավորություն ի զորու չեն կասեցնելու անվերահսկելի վարակը։

Առողջապահության նախարարը նախօրեին խոստովանեց, թե ինքը վստահ չի, որ մեր կյանքի ընթացքում մենք կկարողանանք զրոյացնել վարակակիրների թիվը։ Ուշադրություն դարձրեք, չի ասում՝ առաջիկա տարիներին։ Ասում է՝ մեր մնացած ողջ կյանքի ընթացքում։ Ու էլի հայհոյանքների տարափ Արսեն Թորոսյանի հասցեին։ Ես Արսենի փաստաբանը չեմ, բայց իզուր եք իրեն, կամ միայն իրեն էդպես ջերմեռանդ հայհոյում։ Նա գոնե ազնվորեն խոստովարնում է այն, ինչը երկրի մյուս պատասխանատուները փորձում են խլացնել ճղճղան լայվերի, անիմաստ հոխորտանքների ու դիմակ բաժանելու անկապ ակցիաների տակ։

Ես չեմ վկայակոչելու բրիտանացի եւ եվրոպացի բազմաթիվ փորձագետների, ովքեր միաբերան պնդում են, որ բաց տարածքներում դիմակ կրելը, էն էլ մեր անորակ ու անիմաստ դիմակները, ոչ միայն չեն պաշտպանելու քաղաքացուն վարակից, այլեւ վնասելու են նրա իմունիտետն ու նվազեցնելու են արյան մեջ թթվածնի տոկոսը։
Չէ, չեմ ասելու, որպեսզի եւս մեկ մեղավոր ցցի չհանեք ու ձեր ձախողումների համար մեղավորների ցուցակը, որտեղ առաջին հորիզոնականով գնում է ՀՀ հպարտ քաղաքացին, եւս մեկով չավելացնեք։

Մի՛ հայհոյեք Արսեն Թորոսյանին։ Նա ասում է այն, ինչը մյուսները չեն համարձակվում ասել, որովհետեւ էդքան դեռ պոպուլիստ ու դեմագոգ չի, ու երեւի հասկանում է շատ մոտ ապագայի պատասխանատվության աններելի չափը։

Կորոնավիրուսի վարակման տեմպերով Հայաստանն աշխահի լիդերներից է։

Եվրոպական միությունը հուլիսի 1-ից բացում է ԵՄ անդամ չհանդիսացող մի շարք երկրների հետ օդային սահմանն ու Հայաստանն այդ ցուցակում չկա` որպես վարակի առումով անկառավարելի երկիր։ Հիվանդանոցներում կատարյալ քաոս է՝ հարցրեք նրանց, ովքեր բախտավոր լոտո են շահել, ու ոչ թե տանն են ինքնաբուժվում, այլ հիվանդանոցում կարողացել են ծանոթով կոյկա ճարել։

Տնային պայմաներում բուժվողները գետտոյացված են ու ծանոթ բժիշկներից «սպռավոչկա» են ստանում՝ ինչպե՞ս բուժվել տանն ու ով ինչ գիտի՝ դեմ է տալիս ինքնաբուժվողներին՝ ռամաշկայով ողողումներից մինչեւ Plaqueոil դեղամիցոջը, որը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակեպության, դեռեւս փորձարկման փուլում է եւ քաղաքացին պետք է ստորագրություն տա, որ տեղեկացված է իր վրա իրականացվող փորձարկումից։

Փոխարենը, մեր քաջարի ոստիկանները դրուժիննիկների պես փողոց առ փողոց մարդ են տուգանում՝ քթի ողջ դիապազոնով դիմակը լավ չծեփելու համար։ Մինչ օրս, ըստ պաշտոնական տեղեկության, տուգանվել է 57031 մարդ։

Միայն երեկ տուգանվել է 2698 քաղաքացի։ Բազմապատկենք այս թիվը 10 հազար դրամով ու կստատանք 570.310.000 դրամ պետական բյուջե մուտք արված, կամ արվելիք գումար։

Վատ չի։ Վատ չի։ Առաջարկում եմ տուգանք սահմանել նաեւ դիմակի գույնի, ռազմերի եւ արտադրող երկրի համար։ Թույլատրել միայն մերձարեւադարձայն երկրներից ներմուծված դիմակները, մնացածի համար սահմանել քրեական պատասխանատվություն ու տուգանք։

Իսկ ամենավերջում չմոռանաք պետական բյուջե ՀՀ հպարտ քաղաքացիներից գանձված տուգանքները ներկայացնել 100 փաստ Նոր Հայաստանի մասին հաջորդ բուկլետի մեջ, որպես ՀՀ քաղաքացիների կողմից արված կամավոր եւ անշահախնդիր ներդրում՝ հանուն հեղափոխության վիլյուրի»։