«Րաֆֆի Հովհաննիսյանն ասում էր մի բան, Ժիրայր Սեֆիլյանը՝ մեկ այլ». Է.Շարմազանով
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հետևել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքի ընթացքին: Այդ մասին նա ասել է Աժ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ:
Նրա խոսքով, եթե քաղաքական գործընթացներն ընթանան քաղաքակիրթ ձեւով, հասարակության համար վտանգ չկա։ Սակայն արմատական ընդդիմությունը ո՛չ մարտավարություն ունի, ո՛չ ռազմավարություն։
«Երբ ես ուղիղ եթերով հետեւում էի հանրահավաքին, այնպիսի տպավորություն էր, որ իրենք չգիտեն, թե ինչ են անում։ Րաֆֆի Հովհաննիսյանն ասում էր մի բան, Ժիրայր Սեֆիլյանը՝ մեկ այլ»,- նշել է Շարմազանովը։
Նա վստահ է՝ ՀԱԿ-ն ուրախ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի հանրահավաքին այդքան քիչ մարդ էր եկել։
«Հիմա նրանք հույս ունեն, որ իրենց հանրահավաքին ավելի շատ մարդ կգա։ Նրանք չեն հասկանում, որ արմատական կոչերով հեռու չես գնա»,-ասել է իշխող կուսակցության ներկայացուցիչը: