Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. ՍասունյանՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըTRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար. ՓաշինյանՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում մինչև ժամը 18:00-ը գազ չի լինիԵրևանում այսօր ջերմաստիճանը կհասնի մինչև +34-իԱնձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում. «Հրապարակ»Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». Շարմազանով
Վազող տողեր

Ցավում եմ, որ հասել ենք քաղաքական-սահմանադրական- իրար հասկանալու այս տխուր վիճակին. Թևան Պողոսյան

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ցավում եմ, որ հասել ենք քաղաքական-սահմանադրական- իրար հասկանալու այս տխուր վիճակին: Պառլամենտում բոյկոտներ ու կոշտ հակադարձումներ, հանրային խոսքում` իրար պիտակավորում, բզկտում կամ մարդկային իմաստով միմյանց ոչնչացնում, համաճարակի դեմ միասնական պայքարի տեղը կամ ազգային օրակարգի առաջնահերթությունների համատեղ որոշման փոխարեն ունենք այլ` չգիտես ինչ օրակարգեր։

էլի եմ ասում: Երբեք մի վախեցեք բանակցելուց։ Իսկ թե ում հետ եք պատրաստ բանակցել, կախված է ձեր արժեքներից, ազգայինի ձեր պատկերացումներից, սիրո ընկալումից ու հենց հային խաղաղություն բերելու մոտիվացիայից:

Պարբերաբար եմ ասում` մեր ազգային հարցերի լուծման համար կա մեկ ճիշտ գործիք՝ բանակցություններ։ Երկու տարի է պատասխանը քաղաքական միավորներից զրո է, ու ամենացավալին` իշխող կամ պետական ինստիտուտների մակարդակի ընդդիմացողներիցն է։

Փորձեմ հակիրճ անդրադառնալ վարքագծային և ընկալումների հարցին։

Երկու տարի է իշխող խմբերի մոտ ավելի շատ իրավիճակից օգտվելու մոտեցում եմ նկատում։ Իրականում դա վերջին 30 տարիների նույնական վարքագիծն է։ Միգուցե դրա համար է, որ իմ համար նախկին ու ներկա սահմանը չկա, կա արժեքային ընկալում, որ դա պարզապես իշխողների վարքագիծ է։

Ընդդիմադիրների հարցն այլ է։ Իսկ մեզ դրանից ի՞նչ։ Դե եթե հատուկ ոչինչ, ապա էլ ինչ, գնա դու էլ համոզի։ Լավ, համոզում եմ, բայց երևի ես էլ այնպես կարևոր մեկը չեմ, ում ասածը բանի տեղ կդնեն։ Ընդունում եմ։ Ներողություն, բայց արդյունքս զրո է։ Չի ստացվում։ Բայց հույսս չեմ կորցնում, որ կգտնվի այն ճիշտ մեկը, ով կասի` դե եկեք... ու արդյունք կունենանք։

Հասարակ մարդիկ։ Այստեղ ամենացավալին է, քանի որ ով համարում է, որ պետք է արձագանքի, ընդամենը նույն բանն է ասում` իսկ ու՞մ հետ բանակցենք ու... մի էջ պիտակներ։ Ժողովուրդ, ինձ կասե՞ք, բա ինչի՞ այդ հարցը չեք տալիս Ադրբեջանի հետ բանակցելուց։ Ալիևյան կլան ասելուց ես ունեմ մի քանի ասոցիացիա՝ թշնամի, որը մեզ պարզապես ցանկանում է ոչնչացնել, ու բաց կրակում է իմ հայրենակցի վրա (մեր 18-20 տարեկան զինվորի կամ ցանկացած տարիքի սպայի վրա), կոռուպցիա (ու այդ գումարները օգտագործում մեր դեմ), բռնապետ, ժողովրդավության թշնամի, ֆեոդալ և այլն, և այլն: Բայց հենց հարցը գալիս է բանակցելուն, թշնամի Ալիևի հետ գնում ենք խոսալու և ընդունում ենք նրան, իսկ իրար կողքի ապրող հայի հետ` ոչ։

Չեմ կարողանում ընկալել, թե այդ ինչն է այդքան վախեցնում հային բանակցել հայի հետ։ Իրականում պատասխանն ունեմ։

Հ.Գ. Որևէ հայի կողմից պատճառած ցավն իմ համար երբեք չի կարող լինել ավելին, քան թուրքի կամ ադրբեջանցու պատրաստակամությունն այլ հայի ցավ պատճառելը, այլ հային կյանքից զրկելը կամ երազելը` մեզ ոչնչացնելու։

Հ.Գ.-2 «Երբեք չբանակցենք վախից դրդված, սակայն երբեք չվախենանք բանակցելուց» ( “Let us never negotiate out of fear, but let us never fear to negotiate.” ) Քենեդու այս խոսքերն իսկապես նաև մեզ համար են:

Հ.Գ.-3 Որևէ հայի ցավ պատճառելն ինձ համար անթույլատրելի է` լինի դա հայի թե որևէ այլ ազգության ներկայացուցչի կողմից։ Իսկ ներելու պատրաստակամությունն սկսվում է հենց հայից, ոչ թե այլ ազգերի ներկայացուցիչներից։ Իսկ ներել իմանալու ունակությունը՝ նույնն է, ինչ սիրել իմանալը։ Արդյո՞ք գիտենք սիրել: Հարցրեք ինքներդ ձեզ ու պատասխանեք ինքներդ ձեզ, թե ում հետ պետք է կարողանանք բանակցել իսկսզբանե։

Առողջություն բոլորին։ Աստված պահապան մեր ժողովրդին»։