Գույքահարկի բարձրացումը կնպաստի բակերի վերանորոգմանը. իմքայլական պատգամավոր
«Գույքահարը, ոչ թե մարդու, այլ ունեցվածքի վրա դրած հարկ է»:
Այս մասին Աժ-ում ճեպազրուցի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը:
«Մենք ուզում են ցույց տալ, որ քաղաքացիները հարկեր վճարելով ստանում են բազմապատիկ ավելին՝ տարբեր բաների տեսքով և բացատրեց, որ այդ ավելին քաղաքացիները ստանում են աշխատավարձերի բարձրացման, պետական ծառայությունների որակի բարելավման, ճանապարհաշինության բարելավման, բակերի վերանորոգման և ընդհանրապես միջավայրի բարեկարգման առումով»,-ասաց պատգամավորը:
Իհարկե նա համամիտ է, որ կարող են լինել այնպիսի քաղաքացիներ, որոնք ունենան դժվարություններ գույքահարկը վճարելիս, բայց նաև նկատեց, որ ստեղծված աղմուկի մեջ կորում է այն կարևոր տեղեկությունը, որ ավագանին իրավունք ունի հավաքագրված գույքահարկի 10 տոկոսի չափով իրականացնել զեղչեր կամ ընդհանրապես զրոյացնել գույքահարկի չափը:
Իմքայլական պատգամավորը ասաց, որ հունիսի 30-ին հավանաբար ԱԺ-ն կհրավիրի արտահերթ նիստ, որի նպատակն է Սահմանադրության նոր փոփոխություններին չհամապատասխանող օրենքների վերանայումը: