Քրեական պատասխանատվության ենթարկվելու մեծ ռիսկ ունենալով մարդ ի՞նչ շահ պետք է ունենա,որ առաջադրվի ՍԴ դատավորի թեկնածու
Լավ, բայց մարդ ի՞նչ շահ պետք է ունենա,որ համաձայնվի առաջադրվել ՍԴ դատավորի թեկնածու՝ ունենալով իշխանության յուրացմանը օժանդակելու համար հաջորդ իշխանության օրոք քրեական պատասխանատվության ենթարկվելու մեծ ռիսկ: Այս մարդը առնվազն ՍԴ դատավոր աշխատելիս ստիպված կայացնելու է որոշումներ, որոնցով ապահովվելու է գործող իշխանությունների անփոփոխելիությունը: Բայց դե մենք իբր անկախ ՍԴ ենք կերտում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Արդարդատության նախարարի նախկին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«ՀՀ քրեական օրենսգիրք
Հոդված 300. Իշխանությունը յուրացնելը
1. Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաեւ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը`
պատժվում են ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
Լավ, բայց մարդ ի՞նչ շահ պետք է ունենա,որ համաձայնվի առաջադրվել ՍԴ դատավորի թեկնածու՝ ունենալով իշխանության յուրացմանը օժանդակելու համար հաջորդ իշխանության օրոք քրեական պատասխանատվության ենթարկվելու մեծ ռիսկ: Այս մարդը առնվազն ՍԴ դատավոր աշխատելիս ստիպված կայացնելու է որոշումներ, որոնցով ապահովվելու է գործող իշխանությունների անփոփոխելիությունը: Բայց դե մենք իբր անկախ ՍԴ ենք կերտում:
PS, հիմա եթե տիկին Գյուլումյանը կամ Աշոտ Խաչատրյանը չեն տեղեկացնում ՍԴ֊ում թափուր հաստիքների մասին, քանի որ չեն կիսում այն դիրքորոշումը, որ առաջացել են թափուր հաստիքներ, ի՞նչ է տեղի ունենալու․․․․ Այո՝ ՍԴ իրական ճգնաժամ: Դրա համար, ՍԴ մասին օրենքում փոփոխություններ կատարելը, միեւնույն է, ակտուալ է»։