Արման Աբովյանը վարակվել է կորոնավիրուսով
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին լուրը պատգամավորը հաստատեց NEWSPRESS.am-ի հետ զրույցում։
Ընդհանուր առմամբ, Արման Աբովյանն իրեն վատ չի զգում, իսկ ավելի կոնկրետ որևէ ախտանիշ չունի։
Հիշեցնենք, որ մինչ այդ իրենց թեստերի պատասխաններն էին հրապարակել նաև ԲՀԿ այլ պատգամավորներ։