«Հայրենիք» կուսակցությունը Գավառում բացեց մարզային գրասենյակ
Արթուր Վանեցյան. Հայաստանում հաստատվում է բռնապետություն
««Մեր հայրենիքը տնտեսական, քաղաքական և առողջապահական արհավիրքի մեջ է, որի մեղավորը այսօրվա իշխանությունն է», - հայտարարեց Արթուր Վանեցյանը Գավառում «Հայրենիք» կուսակցության մարզային գրասենյակի բացման արարողության ժամանակ։ «Բայց միայն քննադատելով մեր խնդիրները չեն լուծվելու։ Մենք պետք է ձևակերպենք պետության զարգացման մեր պատկերացումները, որի հիմքում են անվտանգությունը, զարգացող տնտեսությունը, մեր գիտությունը, կրթությունն ու մշակույթը, - նշեց Արթուր Վանեցյանը։
Անդրադառնալով երկրում ծավալված վերջին իրադարձություններին` «Հայրենիք» կուսակցության նախագահը նշեց, որ Հայաստանում հաստատվում է բռնապետություն։ Նիկոլ Փաշինյանը ձևավորում է միահեծան իշխանություն, կանգ չի առնում ոչնչի առջև, քարուքանդ է անում պետության իրավական անվտանգության հիմքերը, բարոյալքում է մեր հասարակությունը։ Նման գործելաոճին օր առաջ պետք է վերջ տրվի։ Դրա համար պետք է համազգային համախմբում, կարող ուժերի կոնսոլիդացիա։ Ամփոփելով հանդիպման արդյունքները` Ա. Վանեցյանը նշեց, որ «Հայրենիքը» պատրաստ է պայքարի, պատրաստ է համախմբման և հաղթանակի»։