Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 23-ի դրությամ
Տո մարշալի կոչում էլ շնորհեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած. Տիգրան Աբրահամյան
Ուիթքոֆը Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանելՀայաստանը մանկական Եվրատեսիլում կներկայացնի Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը
2025 թ․ լավագույն հրշեջ-փրկարար է ճանաչվել Սևակ Ստեփանյանը (տեսանյութ)
Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. ՍասունյանՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըTRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար. ՓաշինյանՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում մինչև ժամը 18:00-ը գազ չի լինիԵրևանում այսօր ջերմաստիճանը կհասնի մինչև +34-իԱնձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում. «Հրապարակ»Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. Կոբախիձե
Քաղաքականություն

«Մենք պետք է պայքարենք վիրուսի դեմ այսօր՝ միաժամանակ, դիտարկելով տնտեսական այն դժվարությունները, որոնք ի հայտ են գալու ապագայում». Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կազմակերպած՝ «COVID-19․ համաշխարհային համագործակցության հաջողությունն ու ուղիները» թեմայով առցանց վեբինարին։

Վեբինարին մասնակցել են նաև Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, լորդ Արա Դարզին, FAST հիմնադրամի համահիմնադիր, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Վարդուհի Պետրոսյանը, Ճապոնիայի Տոհոկուի համալսարանի բժշկության դպրոցի վարակաբանության ֆակուլտետի պրոֆեսոր, COVID 19-ի վերաբերյալ կառավարության խորհրդատվական հանձնաժողովի անդամ Հիտոշի Օշիթանին, Ճապոնիայի նախարարների կաբինետի քարտուղարության կորոնավիրուսային հիվանդության նախապատրաստման և հակազդման գրասենյակի գլխավոր տնօրեն Տոմոչիկա Ույաման, Գերմանիայի Բունդեսթագի առողջապահական հարցերով փորձագետ, պրոֆեսոր Կարլ Լաութերբախը։

Վեբինարի ընթացքում, որը վարել է FAST հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը, Հանրապետության նախագահը և հեղինակավոր գիտնականներն ու փորձագետները քննարկել են կորոնավիրուսային համավարակի հաղթահարման ուղիները, ինչպես նաև անդրադարձել գլոբալ մարտահրավերի դեմ պայքարում երկրների համագործակցությանը։

Նախագահ Արմեն Սարգսյանը, խոսելով համավարակով պայմանավարված իրավիճակի մասին, ընդգծել է, որ պետք է հաշվի առնել, որ, հավանաբար, սա վերջին համավարակը չէ, և պետք է պատրաստ լինել նաև հետագային. «Վստահաբար, ամբողջ աշխարհում պետք է ավելի մեծ ներդրումներ կատարել առողջապահության, կենսաբանության ոլորտներում: Մենք հասկանում ենք, որ աշխարհը փոխվել է, և վարակի վարքագիծն էլ համապատասխանում է այս նոր աշխարհին: Անհրաժեշտ է վերաձևավորել և փոխակերպել բոլոր այն ոլորտներում արված քայլերը, որոնք կատարել էինք անցյալում»:

Նախագահի բնորոշմամբ՝ այս իրավիճակը խաչմերուկ է, և ցանկացած ազգ պետք է հասկանա, թե որ ճանապարհն է ընտրելու. «Հայաստանը նույնպես կանգնած է այդ խաչմերուկում, հետևաբար, պետք է վերաձևակերպի և սահմանի իր առաջնահերթությունները: Կան առաջնահերթություններ, որոնք հրատապ են: Կրկին պետք է վերանայել Հայաստանն աշխարհին ներկայացնելու հնարավորությունը, այսինքն՝ այնպիսի մի ներդրում, որի միջոցով կստեղծվի Հայաստանի մասին տեղեկություն տարածելու հնարավորություն, որ ներդրողները հասկանան, թե ինչու է պետք հենց Հայաստանում ներդրումներ կատարել: Երկրորդը՝ մեծանալու է էլեկտրոնային կառավարման անհրաժեշտությունը: Կարևոր են դառնում կրթությունն, էլեկտրոնային առողջապահությունը»։

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ տնտեսական խոչընդոտների հետ մեկտեղ առաջանալու են նաև պարենային անվտանգության խնդիրներ, և պետք է մտածել դրանք հաղթահարելու մասին։ «Մենք պետք է պայքարենք վիրուսի դեմ այսօր՝ միաժամանակ, դիտարկելով տնտեսական այն դժվարությունները, որոնք ի հայտ են գալու ապագայում: Միգուցե, մեր տնտեսության որոշ ոլորտների վերակազմակերպման կարիք կլինի,-ասել է նա: -Սա ողբերգական ժամանակահատված է, բայց նաև հնարավորություն՝ ինչից սկսել: Եթե խելացի եք, որոշումներ կայացնելու տեսլական ունեք, ապա սա վերսկսելու, լավ վերսկսելու հնարավորություն է: Մենք ապրելու ենք նոր աշխարհում՝ մարտահրավերներով լի ժամանակահատվածում: Բազմաթիվ երևույթներ վերարժևորվելու են, և պետք է հասկանանք՝ ինչպես ենք առաջ գնում: Եթե խելացի լինենք, կհաջողենք»։

Վեբինարի մասնակիցները ներկայացրել են համավարակի կանխարգելման իրենց երկրների փորձը և ձեռնարկված քայլերնրն ու միջոցառումները։ FAST հիմնադրամի և ամերիկյան «Մոդերնա» ընկերության համահիմնադիր ու նախագահ Նուբար Աֆեյանը տեղեկություններ է ներկայացրել «Մոդերնա»-ի կողմից համավարակի պատվաստանյութի մշակման աշխատանքների ընթացքի մասին։

Պատասխանելով համավարակի դեմ տարբեր երկրների համագործակցության մասին հարցին և անդրադառնալով ներկայացված տեսակետներին՝ նախագահ Սարգսյանը կարևոր է համարել գիտական մոտեցումների վրա հիմնվելու հանգամանքը։ Նա նշել է, որ ցանկացած երկրի իշխանություն պետք է ունենա գիտնականների կարծիքն օգտագործելու հնարավորություն։ «Վստահ եմ՝ ցանկացած երկրում քաղաքական գործիչները պետք է առաջին հերթին հասկանան, որ աղետալի իրավիճակ է, հետևաբար, պետք է մի կողմ թողնել բոլոր վիճաբանություններն ու միավորվել թշնամու՝ վիրուսի դեմ պայքարելու համար։ Կարծում եմ՝ բոլորս կհամաձայնենք, որ կա մեկ ճշմարտություն, և դա գիտությունն է։

Շատ կարևոր է նաև կարգապահությունը։ Վստահաբար, Ճապոնիայում կամ Գերմանիայում վիրուսի դեմ պայքարի հաջողությունն ապահովվել է հենց կարգապահության շնորհիվ, -ընդգծել է նախագահը։ -Հաջորդ կարևոր կետը ծրագրի, ռազմավարության, տեսլականի առկայությունն է։ Մեր կյանքի ցանկացած ոլորտում տեսլականն ու ռազմավարությունը կարևոր են։

Այնպես որ, պետք է լինել գիտականորեն հիմնավորված, խելացի, ճշգրիտ, կարգապահ, լավ կազմակերպված և ունենալ հստակ ռազմավարություն»։

Նախագահ Սարգսյանը կարևորել է նաև հանրության հետ շփումը։ «Կարևոր է բարձրաձայնել, ներկայացնել ճշմարտությունը և գիտական մոտեցումները։ Շատ կարևոր է նաև վստահությունը, հատկապես, երբ համավարակ է։ Մարդիկ պետք է վստահեն կառավարությանը, նախարարներին, եթե չվստահեն՝ խնդիրներ կառաջանան,-ընդգծել է նա։ -Նախապես պետք է ունենալ գործողությունների ծրագիր։ Ցանկացած անձ հավասարապես, համաչափորեն պետք է աջակցություն ստանա պետությունից, կառավարությունից, որպեսզի բոլորը համարեն, որ արդարացի փոխհատուցում է եղել։ Նույն խնդիրը վաղը լուծելու համար կարող է ավելի թանկ լինել, քան այսօր»։

Նախագահի խոսքով՝ աշխարհն այսօր ապրում է անորոշության մեջ․ «Անորոշություն է բոլոր ոլորտներում։ Պետք է հասկանանք, որ մենք իսկապես բավարար տեղեկատվություն չունենք։ Մենք այս մոլորակի գիտակից բնակիչներն ենք և պետք է կարողանանք գոյակցել վարակների հետ, վերահսկենք դրանք։ Դեռ հարյուրավոր տարիներ առաջ Իսահակ Նյուտոնն ասել է՝ «Ես ընդամենը երեխա եմ, որ ծովափին խաղում է, իսկ ճշմարտության օվկիանոսները իմ առջև չբացահայտված ծփում են»։ Այդ չբացահայտված ճշմարտության օվկիանոսները գոյություն ունեն նաև այսօր, և համավարակն այդ օվկիանոսներից մեկն է։ Հետևաբար՝ ապագայում դեռ շատ բան կա բացահայտելու»։

Հանրապետության նախագահի առաջարկով վեբինարի մասնակից օտարերկրացի գիտանականները իրենց մասնագիտական խորհուրդներն են փոխանցել Հայաստանին։