ԻՊ ահաբեկիչը պատահաբար պայթեցրել է իրեն (տեսանյութ)
ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալը նռնականետով սխալմամբ պայթեցրել է իրեն, այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Համացանցում տարածված տեսանյութում երևում է, նռնականետով զինված մի տղամարդ, ով երկար պատրաստվում է, փորձում զենքը ճիշտ հարմարացնել՝ նպատակ ունենալով ցուցադրել վերջինիս աշխատանքը։
Որպես թիրախ ընտրվում է պատը, ահաբեկիչը կրակում է,սակայն ինչ-որ սխալ է տեղի ունենում և նռնակը պայթում է հենց սենյակում:
Թե որտեղ և երբ է նկարահանվել տեսանյութը՝ չի հաղորդվում։ Այն համացանցում հայտնվել է դեկտեմբերի մեկի ուշ երեկոյան։