Արդեն ավելի լավ եմ զգում. Գայանե Աբրահամյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի ընկերներ, գործընկերներ, ես արդեն ավելի լավ եմ զգում, շնորհակալ եմ շատ բոլորիդ եւ ներողություն եմ խնդրում անհանգստություն պատճառելու համար»։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստի ժամանակ Գայանե Աբրահամյանի ինքնազգացողությունը վատացել էր, ինչ պատճառով նիստը ընդմիջվեց 25 րոպեով։