Իրանում COVID-19-ից մահացածների թիվը մոտենում է 10 հազարին
Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 133 մարդ, որից հետո երկրում մահացածների ընդհանուր թիվը մոտենում է10 հազարին։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։Վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 2531 նոր դեպք։ Ընդգծենք, որ երկրում կորոնավիրուսով հիվանդացել է 225 հազար մարդ, որոնցից 9996-ը մահացել են։
Այս պահին առողջացածներ թիվը կազմում է 172 հազարի։