Մարդիկ հրապարակ են եկել վտանգված երկիրը փրկելու ակնկալիքով (տեսանյութ)
Ես պիտի ուտեմ, ես պիտի ուռեմ, իսկ դու պիտի երկրից գնաս. սա ներքին պատերազմ է: Ես եկել եմ ակնկալիքով, որ ժողովուրդը տեսնի, արթնանա ու հասկանա, որ հայրենիքը պետք է փրկել: Այսօր` դեկտեմբերի 2-ին, հայտարարեցին Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիները:
«Երկիրը վտանգված է»,- newspress. am-ի հետ հարցազրույցում ասացին քաղաքացիները, ովքեր հրապարակ են եկել երկիրը վտանգից փրկելու և եկող սենդի համար ճանապարհ հարթելու ակնկալիքով:
newspress.am-ի հետ հարցազրույցում «Նոր Հայաստան» փրկության ճակատի անդամ, ՀԽ փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը նկատեց, որ գիշերը վարչության անդամներից մի քանիսը եղել են հրապարակում:
«Նոր Հայաստան» փրկության ճակատը այսօր ևս մտադիր է հանրահավաք կազմակերպել, սակայն հստակ ծրագրեր չկան:
Վարուժան Ավետիսյանի պնդմամբ` ամեն ինչ կերևա հանրահավաքի ընթացքից:
Նկատենք, որ այս պահին Ազատության հրապարակում հավաքվածների թիվը չի անցնում 2 տասնյակից:
Մանրամասները` տեսանյութում