Տո մարշալի կոչում էլ շնորհեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած. Տիգրան Աբրահամյան
Ուիթքոֆը Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանելՀայաստանը մանկական Եվրատեսիլում կներկայացնի Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը
2025 թ․ լավագույն հրշեջ-փրկարար է ճանաչվել Սևակ Ստեփանյանը (տեսանյութ)
Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. ՍասունյանՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըTRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար. ՓաշինյանՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում մինչև ժամը 18:00-ը գազ չի լինիԵրևանում այսօր ջերմաստիճանը կհասնի մինչև +34-իԱնձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում. «Հրապարակ»Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ Էրդողան
Վազող տողեր

Ծառուկյանի շուրջ իրադարձությունների ամենակուրիոզ պահերը

Ծառուկյանի շուրջ իրադարձությունների ամենակուրիոզ պահերը

1. Վարչապետի խոսնակը (ասել է, թե՝ վարչապետը) էմոցիոնալ մի պահի հայտարարում է մի քրեական գործի մասին, որը դեռ հարուցված չէ։ Պարզվում է՝ նրանք տեղյակ են այն ցուցմունքներից, որոնք դեռ տրված չեն։

2. Ծառուկյանին ազատությունից զրկելուն կողմ են քվեարկում մի խումբ իմքայլականներ, որոնք կայացել և ապահովել են իրենց բարեկեցությունը Ծառուկյանի շնորհիվ։

3. Հ1-ի տաղավարում Երևանի ավագանու ընտրություններին ԲՀԿ ցուցակի երկրորդ համարը, ով ուներ ԲՀԿ-ից քաղաքապետ դառնալու հավակնություններ (Պետրոս Ղազարյան) և Ծառուկյանի ամենախոշոր կոմերցիոն քաղաքական պրոյեկտներից մեկի՝ ՀԱԿ-ի փոխնախագահը (Լևոն Զուրաբյան) ԲՀԿ-ն համարում են հանցավոր ռեժիմի ստեղծած ուժ և, որ ԲՀԿ-ն միշտ գնել է ընտրողների քվեները։ Գրեթե ինքնախոստովանական ցուցմունք։

4. Իմ քայլում կա պատգամավոր, որը 2015-ին ՀՀԿ պատգամավոր էր, և ներկա էր այն դահլիճում, որտեղ Սերժ Սարգսյանը հարձակվեց Ծառուկյանի վրա և բնականաբար նա ողջունեց շեֆի ասածները։ Հիմա այդ նույն մարդը արդեն Իմ քայլի պատգամավոր է, փոխվել է շեֆը, և դարձյալ ողջունում է արդեն նոր շեֆի հարձակումը Ծառուկյանի վրա։ Հետևություն. եթե վաղը այդ մարդը պատգամավոր դառնա ԲՀԿ-ից, նույնպես ողջունելու է, եթե Ծառուկյանը հարձակվի իր նախորդ շեֆերից կամ մեկ ուրիշի վրա (Հայաստանում ամեն ինչ հնարավոր է)։

5. Ծառուկյան դեմ քրեական գործի հարուցումը և ազատազրկումը ակտիվորեն ողջունում է այն մարդը և քվեարկում կողմ, որի լրատվամիջոցը Ս. Սարգսյանի օրոք և ենթադրաբար՝ պատվերով ամենավերջին բառերն էր գրում Ծառուկյանի մասին, հետագայում, Ծառուկյանից ստանում է աննախադեպ խոշոր աջակցություն և մտերմանում են (ժամանակագրորեն կարելի է հետևել կայքին և կտեսնեք, որ այդ փուլում Ծառուկյանի մասին ոչ մի թթու բառ չկա)։

6. Սոցիալական ցանցերում Ծառուկյանի դեմ ամենաակտիվը աշխատում են ՀԱԿ-ի շրջանակները։ Բայց մի՛ շտապեք նրանց մեղադրել անազնվության մեջ։ Փորձագետների կարծիքով՝ դրանք այն մարդիկ են, որոնց 2010-2015 թվականներին պարզապես չի հասել Ծառուկյանի կողմից հատկացված «աջակցությունը» (թե ինչու չի հասել, պետք է հարցնել 3-րդ կետում նշված պերսոնաժին)։

7. Մեղադրանք է առաջադրվել և կալանավորման են տանում ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանին, ում ՀԱԿ-ում բոլորից շատ էին սիրում, որովետև նա ԲՀԿ-ում «ամենաՀԱԿ-ականն» էր և սիրում էր ՀԱԿ էլիտային ռեստորաններ տանել։ Իսկ ՀԱԿ էլիտան էլ ինչպես գիտեք ուրիշի հաշվին ուտել սիրում է։ Հիմա ՀԱԿ-ի սեղանակիցներից ոչ մի աջակցության բառ։

8. Լրատվական կոմերցիայի առանձին տողով ապահովվող մեկ այլ կայք (մերձՀԱԿական) ամենամոլեռանդ հակածառուկյանականն է այսօր։

Ցանկը կարելի է երկար շարունակել։ Բայց 9-րդ ամենակարևոր կետը վերաբերում է Հենց Ծառուկյանին։

9. Այսքանից հետո կհասկանա՞ և կընդունի՞ իր սխալները։

« Իմ Ձայնը» Նախագիծ