Տո մարշալի կոչում էլ շնորհեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած. Տիգրան Աբրահամյան
Ուիթքոֆը Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանելՀայաստանը մանկական Եվրատեսիլում կներկայացնի Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը
2025 թ․ լավագույն հրշեջ-փրկարար է ճանաչվել Սևակ Ստեփանյանը (տեսանյութ)
Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. ՍասունյանՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըTRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար. ՓաշինյանՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում մինչև ժամը 18:00-ը գազ չի լինիԵրևանում այսօր ջերմաստիճանը կհասնի մինչև +34-իԱնձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում. «Հրապարակ»Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ Էրդողան
Քաղաքականություն

Երեկ «Իմ քայլը» նաև ձեզ էր մարտահրավեր նետում՝ լկտի կերպով խախտելով Սահմանադրությունը. ցույց տվեք, որ իրենք սխալվում են․ Չալաբյանը՝ ԼՀԿ-ին

Երեկ շատերս ականատես եղանք «Իմ Քայլը» պատգամավորական խմբակցության կողմից բեմադրված թատերական ներկայացմանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը: 

Հատուկ ցինիզմով, իրավունքի և առողջ բանականության նկատմամբ ընդգծված արհամարանքով, Նիկոլ Փաշինյանի անհատի կուլտի այս 88+1 սպասավորները փորձեցին հանրությանը ցույց տալ, որ իրենց դեմ «խաղ չկա», կարող են օրը ցերեկով ոտնահարել սեփական երկրի սահմանադրությունը, եվրոպական հեղինակավոր կառույցների կարծիքը, երկրի տառացիորեն բոլոր ազդեցիկ քաղաքական կազմակերպությունների հստակ արտահայտված մոտեցումները, բազմաթիվ իրավաբանների մասնագիտական կարծիքները, և ուժի զոռով, միանձնյա, առանց հանրային կարծիքի հետ հաշվի նստելու, մի օրվա ընթացքում, կամայական փոփոխության ենթարկել երկրի սահմանադրությունը՝ սեփական միահեծան իշխանությունը ամրապնդելու նպատակով։

Անկեղծ ասած, ես «Իմ Քայլից» վաղուց որևէ այլ բան չեմ սպասում, և համարում եմ, որ նրա իշխանության ամեն հավելյալ օրվա համար Հայաստանը ծանր գին է վճարում, որը ցավոք կուտակվում է և կարող է առաջիկայում անցնել կրիտիկական շեմը։ Շատ կարևոր է սակայն, որ հասարակության մնացած կազմակերպված ուժերը միահամուռ դիմադրեն այս սողացող դիկտատուրայի հաստատմանը, և թույլ չտան, որ նախորդ իշխանությունների դեմ պայքարրի անվան տակ, երկրում բոլոր իմաստներով շատ ավելի ավտորիտար, անհանդուրժող, և ատելապաշտ իշխանություն հաստատվի։ Մեր կուսակցության խորհուրդը երեկ դիմել էր Հանրապետության նախագահին, ինչպես նաև ԱԺ-ում ներկայացված մյուս երկու կուսակցություններին՝ ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին՝ այս կրիտիկական պահին գիտակցել իրենց ամբողջ պատասխանատվությունը, և միահամուռ ուժերով թույլ չտալ երկրում սահմանադրական կարգի տապալում իրականացնել։

Ուրախությամբ ցանկանում եմ արձանագրել, որ երեկ ԲՀԿ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որով հանձն առավ դիմել Սահմանադրական դատարան՝ ստուգելու երեկ տեղի ունեցած ողջ գործընթացի սահմանադրականությունը։ Որպեսզի սակայն դա տեղի ունենա, ԲՀԿ խմբակցությանը պակասում է տառացիորեն 2-3 պատգանավորական ձայն, և անհրաժեշտ է ԼՀԿ աջակցությունը։ Այսօր Հայաստանում ժողովրդավարության ճակատագիրը հայտնվել է ԼՀԿ և նրա առաջնորդ Էդմոն Մարուքյանի ձեռքում։ Այսօր է, որ պարոն Մարուքյանը, քաղաքական ճկունության մաստեր-կլասսներ ցույց տալու փոխարեն, պետք է կողմնորոշվի՝ ինքը իրավական պետության և ժողովրդավարական զարգացման կողմանակից է, թե պատրաստ է համակերպվել երկրում նեոբոլշեվիկյան դիկտատուրայի հաստատման հատ։

Եթե պարոն Մարուքյանը չի կարողանա այդպես էլ կողմորոշվել, դիմում եմ ԼՀԿ երիտասարդ պատգամավորներին՝ ձեզնից յուրաքանչյուրի ձայնը այսօր առանցքային նշանակություն ունի, և կարող է մեր երկրում փոխել պատմության ընթացքը։ Մանե Թանդիլյան, Գևորգ Գորգիսյան, Տարոն Սիմոնյան, Աննա Կոստանյան - այսօր ձեզնից յուրաքանչյուրից է կախված, թե ինչ ճանապարհով մենք կգնանք։ Երեկ «Իմ Քայլը» նաև ձեզ էր մարտահրավեր նետում, ձեր անվճռականության վրա էր հույս դնում, լկտի կերպով խախտելով սահմանադրությունը։ Ցույց տվեք, որ իրենք սխալվում են, ցույց տվեք, որ դուք կարող եք վեր կագնել պահային հաշվարկներից, լինել սկզբունքային, տուրք չտալ ամբոխավարական դեմագոգիային։ Դուք կրթված մարդիկ եք, և գիտեք, թե ուր է տանում այդ դեմագոգիան, «ժողովրդի թշնամիների» անվերջ փնտրտուքը, իրավունքի նկատմամաբ արհամարանքը՝ դուք ձեր կաշվի վրա եք դա արդեն զգացել։ Դուք կարող եք այսօր դեմ գնալ այդ կեղտոտ հեղեղին, և մտնել պատմության մեջ։ Կարող եք մի կողմ քաշվել, և արդեն վաղը նրանից դուրս մնալ։

Անկախ ասօրվա զարգացումներից, մենք շարունակելու ենք պայքարել մեր երկրում ցանկացած դիկտատուրայի հաստատման դեմ, նաև անկախ նրանից, թե ինչ «բարձր արժեքներով» է այն հիմնավորվելու։ Մենք միայն ժողովրդավարական և իրավական զարգացման դեպքում ունենք ապագա, և հետևողական պայքարելու ենք դրա համար։ Բոլոր իմ ընկերներին և համակիրներին կոչ եմ անում գիտակցել այս պահի կարևորությունը, կանգնել մեր պետության կողքին, և թույլ չտալ, որ մարդկանց առանձին վերցված մի խումբ այն նորից սեփականացնի։