Նիկոլ Փաշինյանի պատասխանը Ժիրայր Սեֆիլյանին
Երեկ Ժիրայր Սեֆիլյանը հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանին հրավիրում էր, ասելով, որ հեղոփոխությունը սկսել է:
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիրքորոշումը՝ նշելով, որ նախկինում երեք հարցադրում է արվել. առաջինը մարդկանց չեն առաջնորդելու դեպի պարտություն. «երկրոդը ՝ բացառում եմ, որ ՀՀ-ում տեղի չունենա իշխանափոխություն միայն այն պատճառով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը զերծ է մնացել այդ գործընթացին մասնակցելուց: Եթե կլինի իշխանափոխության հասնելու կոնկրետ ճանապարհային քարտեզ, մենք դա կքննարկենք և կպատասխանենք»,-մանրամասնեց նա:
Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներին հարգում են, բայց պետք է հասկանալ իրենց ասածները քաղաքական խոսակցություններ են, թե անձնական: