Այսօր ես կորցրեցի իմ հորը. Արամ MP3-ի հայրը մահացել է (ֆոտո)
Երգիչ, շոումեն Արամ MP3-ը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«4 ու կես տարի պայքար, տանջանք, փոքրիկ հաղթանակներ, որոնք այդ պահին ահռելի էին թվում: Հույսը չկորցնելով մինչև վերջին վայրկյանը, որ ամեն ինչ լավ է լինելու, որ կանցնեն այս չարաբաստիկ օրերը: Բայց արի ու տես… Այսօր տեղի ունեցավ այն ինչ փորձում էինք մաքսիմալ հետաձգել, չխոսել դրա մասին, նույնիսկ չքննարկել այդ թեման: Այս օրը հավերժ դաջվեց իմ մեջ որպես սև օր:
: Հոգեհանգիստը տեղի կունենա Շահումյան գերեզմանատան մոտ գտնվող Լուար սգո N 1 սրահում, 23.06.2020թ-ին ժամը 18:00-ին»:
