Լեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»
Հասարակություն

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ընտանիքը Չեխիայում նոր առանձնատուն է գնել. «Հետք»

2018-ի հոկտեմբերից Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Մարությանի կինը՝ Իվա Մարությանը, անցյալ տարի 3 միավոր անշարժ գույք է ձեռք բերել Չեխիայի Կուտնա Հորա քաղաքում: Այս մասին գրում է «Հետք»-ը:

Սա Մարությանների առաջին անշարժ գույքը չէ Չեխիայում: Նկատենք, որ Իվա Վլաստիմիլի Մարությանն ազգությամբ չեխ է, Չեխիայի քաղաքացի, այդ երկրի քաղաքացիներ են նաեւ Երեւանի քաղաքապետի 4 անչափահաս զավակները: Հայկ Մարությանն անցյալ տարի լրագրողներին ասել է, որ ինքը ՀՀ քաղաքացի է, Չեխիայի քաղաքացիություն չունի, սակայն այլ ինֆորմացիա չի բացահայտել. խոսքն այստեղ ԵՄ անդամ այդ երկրում կացության իրավունք ունենալու մասին է:

Ինչու են Մարությանի հայտարարագրերի տվյալները տարբեր

Երբ 2018-ի սեպտեմբերին կայացած Երեւանի ավագանու ընտրություններից առաջ Հայկ Մարությանը ԿԸՀ-ին ներկայացրել էր գույքի եւ եկամուտների հայտարարագիր, նշել էր, որ միանձնյա սեփականության իրավունքով 2 միավոր անշարժ գույք ունի Երեւանի Հյուսիսային պողոտայում (բնակարան եւ ավտոտնակ): Բացի դրանից՝ թեկնածուն հայտարարագրել էր 7 միավոր գույք Չեխիայի մայրաքաղաք Պրահայում (5 բնակարան, 2 հողամաս, 1 առանձնատուն):

Նկատենք, որ չեխական գույքի մի մասը Մարությանի միանձնյա, մյուս մասն էլ կնոջ հետ համատեղ սեփականություն է, ինչը մենք ճշտել էինք այդ երկրի կադաստրից:

Փաստորեն, ԿԸՀ-ին թեկնածու Հ. Մարությանը ներկայացրել էր 10 միավոր անշարժ գույք Երեւանում ու Պրահայում:

Բայց քաղաքապետ ընտրվելուց հետո նա ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (նախկինում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով) ուղարկել է պաշտոնի ստանձնման հայտարարագիր, որտեղ անշարժ գույքի տվյալներն այլ են:

Այսպես՝ ի տարբերություն ԿԸՀ-ին ներկայացրած 10 միավոր անշարժ գույքի՝ քաղաքապետ դարձած Հ. Մարությանը հիշատակել է կրկնակի շատ՝ 21 միավոր գույք, որոնք բոլորն էլ նշված են իբրեւ համատեղ սեփականություն: Բայց փաստենք, որ այս շոշափելի տարբերությունը նոր գույքի ձեռքբերմամբ չի բացատրվում, քանի որ 2018-ին ԿԸՀ-ին եւ հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրերի միջակայքում Մարությանը նոր գույք չի գնել: Ավելին՝ նա այդ գույքը ձեռք է բերել 2006-ի մարտից մինչեւ 2018-ի հունիս: Այս մասին տեղեկանում ենք 2019 թ. նրա տարեկան հայտարարագրից, որը լրացված է նոր ձեւաչափով:

ԿԸՀ-ին եւ հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթերի միջեւ շոշափելի տարբերության պատճառը պարզելու համար դիմել ենք քաղաքապետին:

Մարությանը նշել է, որ 2018-ին ԿԸՀ-ին չի ներկայացրել երեւանյան այն գույքը (4 հատից 2-ը՝ բնակարան եւ ավտոտնակ Կենտրոն վարչական շրջանում), որն իր կնոջ անունով է գրանցված: Բայց այս գույքը, ըստ պաշտոնյայի, ավելի ուշ ներկայացրել է հանձաժողովին իբրեւ համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող, քանի որ «հանձնաժողովի կողմից հայտարարագրերի էլեկտրոնային ռեեստրում տեղադրված ուղեցույցի համաձայն՝ հայտարարագրման ենթակա անշարժ գույքը, որը հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը, հայտարարագրվում է նրանցից միայն մեկի կողմից` որպես համատեղ սեփականություն»։

Այսինքն՝ Մարությանը հիմք է ընդունել հանձնաժողովի ուղեցույցը եւ կնոջ անունով գրանցված, սակայն ամուսնության ժամանակ ձեռք բերված եւ ՀՀ օրենսդրությամբ համատեղ սեփականություն համարվող գույքը ներկայացրել է հանձնաժողովին:

Թվում է, թե այս պարագայում Հ. Մարությանը կարող էր ԿԸՀ-ին եւս ներկայացնել կնոջ անունով գրանցված, բայց ամուսնության ընթացքում ձեռքբերված գույքը, որը ՀՀ օրենսդրությամբ համարվում է նրանց երկուսի համատեղ սեփականությունը:

Իսկ թե ինչու է Հ. Մարությանը 2018-ին ԿԸՀ-ին ներկայացրել Պրահայում ունեցած 8 միավոր անշարժ գույք, որը հանձնաժողովին տրամադրած հայտարարագրում դարձել է 17, նա պարզաբանել է, որ դա տեղի է ունեցել հայտարարագրման տարբեր մեթոդաբանությունների արդյունքում:

«2018 թ. պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Չեխիայում ինձ եւ կնոջս համատեղ սեփականության իրավունքով պատկանում է 5 բնակարան, 1 առանձնատուն եւ 2 հողամաս (2018-ին գրել էինք, որ սրանց մի մասը գրանցված է Հ. Մարությանի անունով, մյուսներն էլ զույգի անունով է: Բայց քաղաքապետը դրանք բոլորը համատեղ սեփականություն է համարում՝ հենվելով վերը նշված օրենսդրական նորմերի վրա- հեղ.): Սակայն տվյալ 5 բնակարանները ունեն փոքրիկ խորդանոց, իսկ 4-ը՝ նաեւ ավտոկայանատեղի: Տվյալ խորդանոցները եւ ավտոկայանատեղիները ձեռք են բերվել բնակարանների ձեռքբերման հետ միաժամանակ՝ մի պայմանագրով, եւ ունեն նույն կադաստրային հաշվառման համարը, եւ այդ տեսանկյունից ԿԸՀ ներկայացվող հայտարարագրում չեն դիտարկվել որպես առանձին գույքային միավորներ: Մինչդեռ հանձնաժողովի կողմից հաստատված հայտարարագրերի լրացման կարգի համաձայն՝ դրանք դիտարկվել են առանձին գույքային միավորներ, եւ դրանցից յուրանքանչուրի մասով հայտարարագրում կատարվել է առանձին գրառում»,- «Հետքին» փոխանցել է Հ. Մարությանը:

Տեխնիկական վրիպակ եւ չկայացած գործարք

Հետաքրքիր է, որ քաղաքապետը 2019 թ. տարեկան հայտարարագրում, որն, ինչպես ասվեց, լրացվել է նոր ձեւաչափով, նշել է, որ 2018-ի հունիսին 1 բնակարան, 1 հողամաս եւ 1 միավոր ոչ բնակելի տարածք է ձեռք բերել Պրահայում, այնինչ մինչ այդ լրացրած 2018 թ. տարեկան հայտարարագրում նոր գույքի ձեռքբերման մասին չէր նշել:

Պաշտոնյան հայտնել է, որ խոսքը Պրահայի Կրեյչիհո փողոցում գտնվող գույքի մասին է, որին, ի դեպ, մենք անդրադարձել էինք:

Իսկ 2018 թ. տարեկան հայտարարագրում գույքը չներկայացնելու պատճառը, ըստ Հայկ Մարությանի, տեխնիկական վրիպակն է: «Այդ բնակարանի եւ հողամասի առկայության վերաբերյալ նշել եմ ինչպես ԿԸՀ ներկայացված հայտարարագրում, այնպես էլ 2018 թ. պաշտոնի ստանձման հայտարարագրում: Սակայն, 2018 թ. տարեկան հայտարարագրում այս ձեռքբերումը տեխնիկական վրիպակի պատճառով նշված չի եղել, եւ ներկայումս վրիպակը ուղղման ընթացքում է, որի ավարտից հետո հայտարարագիրը կրկին կհրապարակվի հանձնաժողովի կայքում սահմանված կարգով»,- «Հետքին» տեղեկացրել է նա:

Ինչպես գրել ենք նախորդ հոդվածում, Չեխիայում Մարությանի ունեցած անշարժ գույքի մի մասը կնոջ հետ համատեղ սեփականություն է (1 առանձնատուն, 1 հողամաս, 2 բնակարան), ինչը փաստում են այդ երկրի կադաստրի տվյալները, սակայն 2019 թ. տարեկան հայտարարագրում Իվա Մարությանը չի հիշատակել մինչեւ 2019 թ. ձեռք բերած իր այդ գույքի մասին: Սրա բացատրությունը վերեւում հիշատակված հայտարարագիր լրացնելու ուղեցույցն է: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի այս ուղեցույցով՝ ամուսինների համատեղ սեփականությունը հայտարարագրվում է նրանցից միայն մեկի կողմից` որպես համատեղ սեփականություն։ Տվյալ պարագայում չեխական գույքը (ինչպես եւ երեւանյանը) հայտարարագրել է միայն Հայկ Մարությանը:

Այդուհանդերձ, Իվա Մարությանը 2018-ի իր տարեկան հայտարարագրում նշել էր, որ այդ տարի 6,5 մլն չեխական կրոնով (այսօրվա փոխարժեքով՝ մոտ 275.000 դոլար) առանձնատուն է գնել, այսինքն՝ գույքի ձեռքբերումն այս դեպքում ոչ թե քաղաքապետը, այլ նրա կինն էր հայտարարագրել, սակայն վերջինիս 2019 թ. հայտարարագրում այդ գույքը չի երեւում: Հ. Մարությանն այս առումով «Հետքին» հայտնել է. «Այդ գործարքը չի կայացել, եւ հայտարարագրում արդեն իսկ արվել է համապատասխան ուղղում, որը եւս կհրապարակվի հանձնաժողովի կայքում սահմանված կարգով»:

Փոխարենը 2019 թ. հայտարարագրում տիկին Մարությանը նշել է, որ անցյալ տարի 3 միավոր նոր գույք է ձեռք բերել, բայց ոչ թե Պրահայում, այլ Կուտնա Հորա քաղաքում:

Նոր առանձնատունը

Ըստ Իվա Մարությանի հայտարարագրի՝ 2019-ի մարտին գնել է առանձնատուն (գինը՝ 3,76 մլն կրոն կամ 160.000 դոլար), ինչպես նաեւ 2 կտոր հողամաս (յուրաքանչյուրը՝ 100.000 կրոն): Ընդհանուր գույքն արժեցել է 3,96 մլն կրոն կամ 168.000 դոլար: Քաղաքապետի կինն այս գույքը նշել է որպես համատեղ սեփականություն, սակայն Հայկ Մարությանի հայտարարագրում այն չի երեւում. պատճառը, ինչպես ասվեց, այն է, որ համատեղ գույքը պետք է հայտարարագրի ամուսիններից մեկը:

Չեխական կադաստրում մենք գտել ենք այս գույքը. Իվա Մարությանը միանձնյա սեփականատեր է, բայց նա դա ներկայացրել է որպես համատեղ սեփականություն՝ կրկին հիմք ընդունելով ՀՀ օրենսդրության սահմանումները:

Ըստ կադաստրի՝ առանձնատան մակերեսը 64 քմ է, ինչն, ըստ էության, միայն առաջին հարկի չափն է, տան ետնաբակը (հողամաս) 97 քմ է, իսկ մուտքի դիմացի հատվածը (հողամաս)՝ 49 քմ, ընդհանուր լոտի մակարեսը՝ 210 քմ:

Ի. Մարությանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ գույքը վաճառողը եղել է չեխական «U.T.C. Properties» ՍՊԸ-ն: Համացանցում կարելի է գտնել Կուտնա Հորայում այս ընկերության կողմից իրացվող տների մասին որոշ տվյալներ: Ընկերությունն առանձնատներ է վաճառում Հլոուշկա (Hlouška) թաղամասում, մասնավորապես՝ Յաբլոնյովա (Jabloňová) եւ Շվեստկովա (Švestková) փողոցներում: Մարությանների տունը գտնվում է Շվեստկովայի վրա: «Google Earth» համակարգը ցույց է տալիս, որ տունը դեռ կառուցված չէր 2019-ի մարտին, երբ Ի. Մարությանը, ըստ հայտարարագրի տվյալների, գնել է գույքը: Սակայն քաղաքապետը մեր հարցին ի պատասխան նշել է, որ առքուվաճառքի պայմանագրի ստորագրման պահին այն կառուցված է եղել:

Սովորաբար, երբ գույքը ձեռք է բերվում կառուցապատման ընթացքում, այն ավելի էժան է լինում: Փաստն այն է, որ Մարությանների տունն արժեցել է 4 մլն կրոնից պակաս, իսկ այժմ նմանատիպ գույքն առաջարկվում է մի փոքր ավելի թանկ՝ 4,4 մլն կրոնով: