Քաղաքացիներ էլ հույս ունեին, որ Ձեր կարգի միջակությունները չէին իրենց փոխարեն շատ բան որոշելու․ Ռոբերտ Հայրապետյանը՝ Մակունցին
Իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան ջում գրում է․
Շատ քաղաքացիներ էլ հույս ունեին, որ Ձեր կարգի միջակությունները չէին իրենց փոխարեն շատ բան որոշելու:
Ես` որպես իրավաբան, հաստատապես պնդում եմ, կուզեք` ստորագրում եմ, դուք` բոլորդ, պաշտոնավարումից հետո պատասխանատվության եք ենթարկվելու բոլոր այն հանցագործությունների համար, որոնք իրականացրել եք պագամավորական մանդատի շվաքի տակ:
Եթե Ձեր տրամաբանությունն այնպիսին է, որ, օրինակ, մահապատժի վերացված լինելու պարագայում կարող եք անձին գնդակահարելու համար կողմ քվեարկել և ազատվել պատասխանատվությունից` սխալվում եք:
Այո՛, եթե Սահմանադրական փոփոխությունների վայ-նախագծի 2-րդ ընթերցմանը կողմ քվեարկեք, Սահմանադրության 96-րդ հոդվածը ձեր հանցավոր ջրերում ձեզ փրկօղակ չի լինելու:
Գնացեք, գրանցվեք, քվեարկեք, որ հերթ կանգնեք, որովհետև, եթե հիմա հույս ունեք, ապա վաղը աղոթելու եք, որ այդ կարծիք հայտնածները իրավաբան չլինեն: