Հին տերերին փոխարինել են նոր տերերը․․․
ԻԻրավապաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարսկել և կից գրել․
«Հին տերերին փոխարինել են նոր տերերը․․․
Այսօր՝ փաստաբանական հարցմամբ դիմել եմ ՀՀ կենտրոնական բանկի նախագահին։
Կոնտրա լեգեմ փաստաբանական ընկերությունը ներկայացնում է Հայինկասացիա ՓԲԸ մի քանի տասնյակ աշխատակիցների շահերը։ Ինձ են փոխանցվել տեղեկություններ և փաստաթղթեր, որոնց հետազոտությունից հետևում է, որ Հայինկասացիա ՓԲԸ-ն լուծարվելու է, իսկ վերջինիս գործառույթները «պատվիրակվելու են» /իրականում տրվելու են/ Արարատինկասացիային, որն էլ հիմնավոր թվացող տվյալների համաձայն՝ պատկանում է Խաչատուր Սուքիասյանին /Գռզո/։
Հարցի քաղաքական և խնամի-ծանոթական հետևությունները թողնում եմ յուրաքանչյուրիդ։ Դե իսկ հայտնի սցենարի համաձայն՝ Հայինկասացիայի աշխատակիցներն էլ մնում են անգործ, քանի որ Արարարտինկասացիան ինքը պետք է որոշի իր ուժերն ու միջոցները»։