Յուրա Մովսիսյանն ամբողջովին վերականգնվել է վնասվածքից հետո
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն ամբողջովին ապաքինվել է վնասվածքից, որի պատճառով 1,5 ամիս խաղադաշտ դուրս չէր եկել:
Հայ ֆուտբոլիստը վերջին մարզումն անցկացրել է «կարմրասպիտակների» հիմնական թիմի հետ և պատրաստ է մասնակցել «Կռիլյա Սովետովի» դեմ առաջիկա խաղին: