Սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց. քվեարկեց միայն «Իմ քայլը» խմբակցությունը
Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը. կողմ քվեարկեց 89 պատգամավոր:
Հիշեցնենք, որ ԱԺ նիստին չէին մասնակցում ընդդիմադիր խմբակցությունները՝ «Բարգավաճ հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը»: