Հարավային Կորեայում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը
Հարվային Կորեայի համաճարակների ազգային կենտրոնը հայտնել է, որ երկրի մայրաքաղաք Սեուլում սկսվել է կորոնավիրուսի պանդեմիայի երկրորդ ալիքը։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Նշվում է, որ երկրորդ ալիքը կարող է տևել մինչև աշուն։
Ամենայն հավանականությամբ Սեուլում նորից կմտցվի արտակարգ դրություն և կարանտինային ռեժիմ։
Հիշեցնենք, որ Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 12 հազար։