Տո մարշալի կոչում էլ շնորհեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած. Տիգրան Աբրահամյան
Ուիթքոֆը Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանելՀայաստանը մանկական Եվրատեսիլում կներկայացնի Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը
2025 թ․ լավագույն հրշեջ-փրկարար է ճանաչվել Սևակ Ստեփանյանը (տեսանյութ)
Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. ՍասունյանՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըTRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար. ՓաշինյանՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում մինչև ժամը 18:00-ը գազ չի լինիԵրևանում այսօր ջերմաստիճանը կհասնի մինչև +34-իԱնձնագրային բաժիններում խլուրդներ են աշխատում. «Հրապարակ»Քննիչը դատի է տվել քննչական կոմիտեի պետին. «Հրապարակ»Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 19-իԵրկու պետական գերատեսչություն դրսևորում է անգործություն և արհամարհում են Փաշինյանի հրահանգները. «Ժողովուրդ»Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ. «Հրապարակ»
Աղջկաս մի կողմից հայտնել են, որ ունի վկայի կարգավիճակ, իսկ մյուս կողմից սպառնացել են ձերբակալությամբ և ձեռնաշղթաների կիրառմամբ. Զարուհի Փոստանջյան
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, լույս չի լինիԻրանի հարավում պայթյուն է որոտացելԱպարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»Ռուսաստանը ռմբակոծում է Զապորոժիեն և Խարկովը. կան զոհեր և վիրավորներԱնի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»ՔՊ-ն Էդուարդ Բաբայանին չի ուզում առաջադրել. «Հրապարակ»Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՔրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձել է Երևան (տեսանյութ)Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ Էրդողան
Վազող տողեր

Այսօր ձեր իշխանության պարագայում, ադրբեջանական լոբբիստների համար՝ ծովը ծնկներից. Արտակ Զաքարյանը՝ իմքայլականին

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ ԱԺ պատգամավորուհի Գայանե Աբրահամյանը, ոգևորվելով Եվրախորհրդարանի հերթական A9-0112/2020 բանաձևով՝ ի նկատի ունենալով ԵՄ գործադիր մարմիններին արվող խորհրդատվությունը, ուրախությամբ նշել է, որ իրենց իզուր ենք մեղադրում, քանի որ իրենք դեռ չեն տապալել Արցախի հարցում ԵՄ քաղաքականությունը։

Հարգելի Գայանե, նախ Եվրախորհրդարանի այս խորհրդատվության տեքստի պրեամբուլայից հստակ երևում է, որ Արցախի հարցում իր դիրքորոշումը Եվրախորհրդարանը բխեցնում է իր իսկ կողմից նախկինում ընդունված փաստաթղթերից (2010թ․, 2013թ․, 2015թ․2017թ․)։ Այդ ձևակերպումների վրա նախկինում շատ մանրակրկիտ ու հետևողական աշխատանքներ են տարվել; Այնքան հիմնավոր, որ առ այսօր Եվրոպական կառույցները հարգանքով են վերաբերում դրանց։

Երկրորդը, ես վստահ եմ, որ դուք, այսինքն այսօրվա խորհրդարանը, ընդհանրապես կապ չունի երեկ ընդունված A9-0112/2020 բանաձևի հետ (https://www.europarl.europa.eu/doceo/document/A-9-2020-0112_EN.html)։ Չեմ զարմանա նույնիսկ, եթե պարզվի, որ դուք այս փաստաթղթի մասին իմացած լինեք պոստ ֆակտում։ Որովհետև, եթե ձեր խորհրդարանական դիվանագիտությունը՝ իր Եվրանեսթ ԽՎ-ով, Եվրոպական ինտեգրման հանձնաժողովով, ՀՀ-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության կոմիտեով, դրա մասին իմանար նախապես, ապա չէիք անտեսի նրանում տեղ գտած M կետի ձևակերպումները։ Բացի այդ, անուղակի նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ Արցախի վերաբերյալ Եվրախորհրդարանի (b r) ենթակետով ձևակերպումը տեղ է գտել «Անվտանգություն, կայունություն, տարածքային ամբողջականությունը և կոնֆլիկտների կարգավորում» վերնագրով ենթաբաժնում։ Հետաքրքիր է, իսկ ի՞նչ կասեք նույն ենթավերնագրի (b m) և (b o) ենթակետերի վերաբերյալ։ Սրա պատասխանն ո՞վ է տալու, թե՞ դա ձախողում չէ։ Նմանատիպ ձևակերպումները փաստաթղթերի նախագծերից դուրս բերելու համար, մենք նույնիսկ 2012թ․ Բաքվում տեղի ունեցած Եվրանեսթ ԽՎ լիագումարի նիստում ենք կռիվ տվել ու ամբողջությամբ դուրս բերել դրանք։ Դուք հիմա ու՞մ եք խաբում, կամ ու՞մ աչքերին եք թոզ փչում։ Եվ ընդհանրապես մի մոռացեք, որ «ձեր ցերեկով անցած ճանապարհները մենք գիշերով ենք անցել»։

Հարգելի Գայանե, ինչպես դուք եք նշել ձեր գրառման մեջ, ոչ ոք չի «գուժում» ձեր ձախողումների ու տապալումների մասին, քանի որ հասկացող մարդկանց համար դա ուղակի ակնհայտ է։ Դուք ի զորու չեք որևէ դրական քայլ անել արտաքին քաղաքականության, առավել ևս նրա խորհրդարանական ուղղության վրա։ Դուք, ձեր գործողություններով և/կամ անգործությամբ, արդեն դարձել եք Հայաստանի և Արցախի անվտանգության և կայունության հիմնական սպառնալիքներից մեկը։ Այսօր ձեր իշխանության պարագայում, ադրբեջանական լոբբիստների ու ադրբեջանի դիվանագիտական-խորհրդարանական կորպուսի համար՝ ծովը ծնկներից է։ Իսկ դուք փորձում եք հայ հասարակության խաբել՝ ուրիշների արածները ձեզ վերագրելով, կամ էլ բուն պրբլեմները մոռացության մատնելով։

Ինչ վերաբերում է Արցախի հարցի և Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի դիրքորոշմանն առհասարակ, ապա դեռ մի շտապեք հետևություններ անել։ Դեռ պետք է սպասել Հայաստանի մասին զեկուցող Տրայան Բասեսկու զեկույցի նախագծին և դրա նկատմամբ Եվրախորհրդարանի վերաբերմունքին։ Եթե շարունակեք անգործությունն ու անլուրջ վերաբերմունքը, ապա վստահեցնում եմ ձեզ, որ ստանալու եք խայտառակ վատ զեկույց։ Որովհետև վերջինիս հայտարարությունը արդեն իսկ առաջին ծիծեռնակն էր դրա մասին։ Անիմաստ գլուխ գովելը և ուրիշներին մեղադրելը թողեք ձեր լիդերին։ Դա նրա սիրելի զբաղմունքն է։ Դուք գործ արեք, եթե կարող եք։

p.s.
Որպես Եվրանեսթ ԽՎ ակունքներում կանգնած մարդ և նրա կանոնադրության հեղինակներից մեկը, ասեմ ձեզ նաև, որ Եվրանեսթ ԽՎ պարագայում կարևոր են վերջինիս լիագումար նիստի կողմից հաստատված զեկույցները և բանաձևերը։ Օրինակ այնպես, ինչպես 2013թ․, 2015թ․2017թ․ ընդունված բանաձևերում Հայաստանի շահերից բխող ընդգծված ձևակերպումներն էին։ Իսկ ինչ վերաբերում է 2020թ․ Եվրանեսթ ԽՎ բյուրոյի՝ ձեր նշած հայտարարությանը, ապա մի շտապեք այն աննախադեպ որակել՝ հատկապես, որ նրանում չկա Արցախի վերաբերյալ կոնկրետ մատնանշում։ Դրանից ավելի լավ և հստակ հայտարարություն արվել է դեռևս 2017թ․բյուրոյի ուղերձում»։