Իլոն Մասկը 29 միլիոն դոլարով վաճառել է Լոս-Անջելեսում գտնվող իր առանձնատունը
Միլիարդատեր Իլոն Մասկը վաճառել է Լոս-Անջելեսում գտնվող իր առանձնատներից մեկը՝ 29 միլիոն դոլարով։ Այս մասին տեղեկանում ենք The Wall Street Journal-ից։
2017 թվականին Իլոն Մասկն այն գնել էր 17 միլիոն դոլարով։ Նշվում է, որ Մասկը Լոս-Անջելեսում դեռ ունի ևս 5 առանձնատուն։
Ընդգծենք, որ Forbes-ի տեղեկություններով՝ Մասկն աշխարհում 31-րդ ամենահարուստ մարդն է, ում կարողությունը կազմում է 42, 5 միլիարդ դոլար։