Տոկիոյի մետրոյում պայթյուն է հնչել. կան վիրավորներ
Տոկիոյի մետրոպոլիտենի վագոններից մեկում պայթյուն է հնչել՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղական ոստիկանության տրամադրած տվյալներին:
Նախնական վարկածով Հանձմոն կայարանում գնացքներից մեկի կրակմարիչից պոկվել է մոտ 1.5 մետր բարձրությունից, ընկել հատակին և դարձել պայթյունի պատճառ, որի հետևանքով առնվազն 8 մարդ է տուժել:
Երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, որովհետև կրակմարիչից դուրս ցայտած հեղուկը շատերի մոտ ինքնազգացողության վատացման պատճառ է դարձել: Մարդկանց շատ արագ տարհանել են կայարանից:
Կայարանը գտնվում է կայսերական պալատի մոտ: Դեպքի մանրամասները ճշտվում են: