Դուրս գրվեցին ևս երկու ծայրահեղ ծանր հիվանդ՝ 64-ամյա մայրը և 36-ամյա որդին
«Այսօր մեր կենտրոնից դուրս գրվեցին ևս երկու ծայրահեղ ծանր վիճակում ընդունված հիվանդներ ՝ մայր և որդի: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Կարեն Պողոսյանը։
Կարճ ներկայացնեմ. հիվանդ Ն. Ա. 64 տարեկան: Կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել 25.05.2020թ. Covid 19 դրական, երկկողմանի թոքաբորբ, շնչական անբավարարություն 3-րդ աստիճանի ախտորշմամբ, ընդունման պահին spO2 75%: Ուղեկցող ախտրոշում՝ գլաուկոմա, կուրություն:
Որդին՝ Խ.Ա. 36 տարեկան: Covid 19 դրական, երկկողմանի թոքաբորբ, շնչական անբավարարություն 3-րդ աստիճանի ախտորշմամբ, ընդունման պահին spO2 65%: Ուղեկցող ախտրոշում՝ ՄՈւԿ( մանկական ուղեղային կաթված), նստային շրջանի խորը, տարածուն պառկելախոց ՝ նեկրոզված մակերեսով: Երկու հիվանդն էլ ինքնուրույն չէին շարժվում, Խ.Ա.-ն ընդանրապես կոնտակտի մեջ չէր մտնում և չէր ենթարկվում բուժանձնակազմին, երկար ժամանակ գտնվել էր պառկած վիճակում:
Երկու հիվանդներն էլ դուրս գրվեցին լավացումով: Շնորհակալություն կոլեկտիվին: Covid 19 դատավճիռ չէ, նույնիսկ ուղեկցող ծանր հիվանդությունների առկայության դեպքում:
P.S. Պայքարում ենք միասին»: